American Councils Armenia  Follow

Հանդիպում ԱՄՆ համալսարանների շրջանավարտների հետ - EducationUSA Alumni Talks 2017, 5 մայիսի 2017, Երևան

Publish Date: Apr 12, 2017

Մայիսի 5-ին EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ կհյուրընկալի ԱՄՆ մի շարք համալսարանների հայ և ամերիկացի շրջանավարտների՝ Խաղաղության կորպուսի կամավորներ, Ֆուլբրայթ ծրագրի մասնակիցներ, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ:

Միջոցառման առաջին մասում ԱՄՆ համալսարանների շրջանավարտները կարճ թեմատիկ զրույցների միջոցով ներկաներին կպատմեն ԱՄՆ համալսարանական կյանքի, համալսարաններ դիմելու գործընթացի և ԱՄՆ կրթական համակարգի այլ բաղադրիչների մասին:

Հաջորդիվ ներկաները հնարավորություն կունենան մասնակցելու EducationUSA կրթական ցուցահանդեսին, որտեղ յուրաքանչյուր շրջանավարտ կներկայացնի ԱՄՆ իր համալսարանը:

Ցուցահանդեսի ընթացքում ներկաները կկարողանան ձեռք բերել ներկայացված համալսարանների վերաբերյալ նյութեր՝ բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ ու գրքույկներ:

Միջոցառումը բաց է աշակերտների, ուսանողների, ծնողների, կրթական խորհրդատուների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքված են ձեռք բերել տեղեկատվություն ԱՄՆ բարձրագույն կրթության վերաբերյալ:

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:

Գրանցված մասնակիցները մինչև մայիսի 5-ը կստանան գրանցումը հաստատող նամակ:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հայտարարության անգլերեն տարբերակում:

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Disciplines

Education

Event Types

Meetings