The OTS Foundation  Follow

Գիտաժողով/հոդվածների կանչ – Հնաձայնագիտության 3-րդ միջազգային բազմադիսցիպլինար գիտաժողով, 4-8 հոկտեմբեր 2017, Տոմար, Պորտուգալիա

Publish Date: Sep 28, 2016

Deadline: Jan 31, 2017

Տարածություն / ճարտարապետություն
Ձայն / ձայնաբանություն
Հնաբանություն / մարդաբանություն

Այս երեք գործոնները հնաձայնագիտության հիմքն են։ Գիտաժողովի կազմակերպիչներին հետաքրքրում է տոնակատարությունների և ծիսական վայրերում ձայնագիտական մարդկային փորձը, հին սրբավայրերում և բացօթյա տարածքներում հատուկ ձայնային տարրերի ուսումնասիրությունը։ Այս երեք գործոնները ներառող ցանկացած գիտությունից արված ներդրումը սիրով կդիտարկվի «Հնաձայնագիտություն 3» գիտաժողովի ընթացքում ներկայացվելու համար։

Հոդվածների կանչ

Գիտաժողովի ծրագիրը կներառի ընտրված անհատական ելույթներ և պոստերների ներկայացումներ, ինչպես նաև այլ միջոցառումներ։ «Հնաձայնագիտություն 3»-ը մեկ վայրում կհավաքի գիտնականների և տարբեր մշակութային տեսանկյուններ ներկայացնող գործիչների։ Հաղորդումները և հետագա տպագրությունները կլինեն անգլերենով։

«Հնաձայնագիտություն 3» գիտաժողովը ողջունում է ցանկացած ներդրում տարբեր ոլորտներում աշխատող հետազոտողներից, գիտնականներից և տեխնոլոգներից։

Որևէ ներկայացում չունեցող դիտորդների մասնակցությունը խրախուսվում է, բայց անհրաժեշտ է գրանցվել։

Մասնակցության համար ձեր 250-300 բառանոց անգլերեն լեզվով հոդվածների համառոտագրերը և/կամ պոստերները պետք է ուղարկել conference@archaeoacoustics.org էլեկտրոնային հասցեին՝ Word կամ PDF ֆորմատով։

Համառոտագրերի ներկայացման վերջնաժամկետը 2017 թ․ հունվարի 31-ն է։ Եթե բոլոր պրեզենտացիաների տեղերը չսպառվեն, ապա կարող է լինել հոդվածների երկրորդ կանչ։ Հայտատուները կտեղեկացվեն արդյունքների մասին 2017 թ․ հունիս ամսվա ընթացքում։

Announcement in English


This opportunity has expired. It was originally published here:

http://www.otsf.org/2017-conference.html

Similar Opportunities


Disciplines

Archaeology

Music

Eligible Countries

International

Host Countries

Portugal

Conference Types

Call for Papers