«Ես ստեղծում եմ» նորարարական գաղափարների ամենամյա մրցույթ

Publish Date: Oct 14, 2015

Deadline: Oct 18, 2015

Մրցույթի մանրամասները

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»-ը (IPRC), ԱՄՆ-ի դեսպանության և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի  աջակցությամբ, հայտարարում է «ԵՍ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՄ» (“I CREATE”) ամենամյա մրցույթի հայտերի ընդունման մեկնարկը

Մրցույթը կոչված է նպաստելու երիտասարդների նորարարական գաղափարների իրագործմանը: Մասնավորապես, մասնակիցները կծանոթանան նոր ապրանքները կամ ծառայություններն առևտրայնացնելու (կոմերցիալիզացնելու) համար արդյունավետ տեսական և գործնական հմտություններին, գաղափարից մինչև շուկա հասնելու գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև կստանան անհրաժեշտ տեսական գիտելիքներ մտավոր սեփականության իրավունքի բնագավառում, ձեռք կբերեն բիզնես առաջարկներ կազմելու և հնարավոր սպառողներին ու ներդրողներին ներկայացնելու հմտություններ:

Մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել նորարարական գաղափար ունեցող 17-30 տարեկան անհատներ` անկախ մասնագիտությունից: Մասնակիցները կարող են հանդես գալ նաև թիմերով։

Մրցույթի մասնակցության հնարավորություն կստանան այն անձինք կամ թիմերը, որոնց 1) գաղափարները կլինեն նորարարական (ամբողջությամբ նոր և ոչ շատ պարզ (հասարակ, պրիմիտիվ) աշխարհի մակարդակով կամ առկա որևէ նորարարության բարելավում, կատարելագործում), 2) կունենան իրագործման (կիրառման) հնարավորություն որևէ բնագավառում (բացառությամբ ռազմաարդյունաբերական և դեղագործական բնագավառների), 3) թիմի (եթե առկա է) անդամները կունենան համապատասխան մասնագիտություն կամ փորձ, և (4) թիմի (եթե առկա է) անդամների դերերը կլինեն հնարավորինս արդյունավետ (ռացիոնալ) բաշխված:

Մասնակցության հայտ անհատների համար

Մասնակցության հայտ թիմերի համար

Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել info@ipr-center.org հասցեին` մինչև 2015թ.-ի հոկտեմբերի 18-ը (ներառյալ):

Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 055–51-11-03  հեռախոսահամարով կամ ուղարկել էլ-նամակ info@ipr-center.org հասցեին:

Մրցույթը կազմակերպվելու է հայերեն լեզվով:

Ծրագիրը համաֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանության հասարակության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում արտահայտված կարծիքի, եզրակացության կամ առաջարկության համընկումը ԱՄՆ կառավարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։

 


This opportunity has expired. It was originally published here:

http://newsroom.aua.am/event/call-for-applications-i-create-competition-deadline-october-18-2015/

Similar Opportunities


Disciplines

Creative and Critical Practice

Creative Industries

Opportunity Types

Prize

Host Countries

Armenia

Event Types

Contest