Join ARMACAD today

Join over 40,000 researchers and students.

Subscribe and get new academic opportunities every week.

«Ընտանիքի ընկեր» ծրագրի համար կամավորների հայտագրում

Organization:

Deadline:

June 07, 2016

Disciplines:

Save in my favorites

Ծրագրի նկարագրություն՝

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Ընտանիքի ընկեր» ծրագրի շրջանակներում հայտարարում է կամավորների հայտագրում։ Ծրագրի նպատակն է օգնություն և ուղղորդում տրամադրել փախստականներին և ապաստան հայցող ընտանիքներին, ինչպես նաև Սիրիայից վերջերս տեղահանված ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում ակտիվ և պատրաստակամ կամավորները, տեղյակ լինելով Հայաստանի սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական միջավայրից և երկրի այլ առանձնահատկություններից, կուղղորդեն և կաջակցեն տեղահանված ընտանիքներին պրակտիկ խորհուրդներով, անհրաժեշտ տեղեկությամբ և նրանց այլ հարցումները բավարարելով: Բացի դրանից կամավորները ընտանիքների հետ միասին կայցելեն Հայաստանի տարբեր մշակութային և սոցիալական վայրեր: Կամավորները կանցնեն համապատասխան վերապատրաստում և ծրագրի ավարտին կստանան կամավորության վկայական։

Տևողություն՝ 3 ամիս (հուլիս-օգոստոս-սեպտեմբեր):

Զբաղվածություն` շաբաթական 4-6 ժամ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝

- պատերազմի պատճառով տեղահանված անձանց օգնելու բարձր մոտիվացիա/ցանկություն,

- տեղեկացվածություն ՀՀ-ի սոցիալ-տնտեսական, կրթական և մշակութային միջավայրի մասին,

- լավ հաղորդակցության և խնդիրների լուծման հմտություններ,

- կամավորական փորձը, խոցելի խմբերի հետ աշխատանքը կդիտվի որպես առավելություն

- օտար լեզուների իմացությունը (ռուսերեն, անգլերեն) կդիտվի որպես առավելություն:

Դիմելու կարգ՝

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը (https://ru.surveymonkey.com/r/8VVC9YMմինչև հունիսի 7։ Կդիտարկվեն առաջին 50 հայտադիմումները:

Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից, ՄԱԿ-ի փախստկանների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Lրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք դիմել «Ընտանիքի ընկեր» ծրագրի ղեկավար՝ Զարինե Հարությունյանին. հեռ.՝ (010) 54 18 44, (077) 54 18 44, էլ. փոստ՝ zara.harutyunyan@kasa.am.

UNHCR_logo.png-00f4f

Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings

Similar Announcements

No results found.