Ենթադրամաշնորհային ծրագիր - Սոցիալական աշխատողների միացյալ ջանքերը Արևելյան գործընկերության երկրներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների 2017, Հայաստան

Publish Date: Feb 21, 2017

Deadline: Mar 31, 2017

ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական աշխատողների միացյալ ջանքերը  Արևելյան գործընկերության երկրներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների (SWIC)

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան՝ Եվրոպական միության և Ավստրիական համագործակցություն հանուն զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ նպաստելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը և ամրապնդելու նրանց դերը սոցիալական ոլորտի տարածքային զարգացման գործընթացում Հայաստանում։

Ուրախ ենք հրավիրել բոլոր մարզային կամ հիմնականում մարզերում գործունեություն ծավալող ՔՀԿ-ներին դիմելու սույն Ենթադրամաշնորհային ծրագրին, որը Եվրոպական միության և Ավստրիական համագործակցություն հանուն զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատողների միացյալ ջանքերը Արևելյան գործընկերության երկրներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» տարածաշրջանային ծրագրի բաղադրիչն է։

Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության (Hilfswerk Austria International (HWA)) կողմից՝ տարածաշրջանային 4 գործընկեր կազմակերպությունների՝ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի, Վրաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Ադրբեջանի սոցիալական աշխատողների հասարակական միավորման և Մոլդովայի հանրապետության բուժքույրերի ասոցիացիայի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է նպաստել խոցելի բնակչության, մասնավորապես ռիսկային իրավիճակում գտնվող ընտանիքների և երեխաների, սոցիալական բարեկեցությանը ծրագրային չորս երկրներում՝ մի կողմից սոցիալական աշխատանքի գաղափարի զարգացման և ամրապնդման, իսկ մյուս կողմից սոցիալական աշխատողների հասանելիության ապահովման միջոցով։

Ենթադրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակը աջակցության տրամադրումն է տեղական ՔՀԿ-ներին խթանելով նրանց ակտիվ մասնակցությունը սոցիալական պաշտպանության և ընտանիքի ամրապնդմանն ուղղված սոցիալական բարեփոխումների գործընթացում։ Սա ներառում է նպաստել Արևելյան գործընկերության երկրներում գործունեություն ծավալող տեղական ՔՀԿ-ների դերի ընդլայնմանը ընթացիկ բարեփոխումների, մասնավորապես ընտանիքի ամրապնդման բաղադրիչի, իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում՝ սոցիալական աշխատանքի, համայնքային մասնակցության, ինչպես նաև միջգերատեսչային, միջհամակարգային և/կամ միջոլորտային համագործակցության միջոցով։

Ենթադրամաշնորհային ծրագրի պահանջները, հայտաձևը և հավելյալ տեղեկություններ:

Ենթադրամաշնորհային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումները կկազմակերպվեն՝

  • 01.03.2017 Երևան
  • 03.03.2017 Գյումրի
  • 06.03.2017 Լոռի և Սյունիք 

Տեղեկատվական հանդիպումների համար խնդրում ենք գրանցվել նախօրոք՝ մինչև 24.02.2017 էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։ Հանդիպման տեղի և ժամի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կտեղադրվեն www.aasw.org կայքում: 

Հարցերի, պարզաբանումների և խորհրդատվության համար կարող եք կապվել մեզ հետ pmanane.aasw@gmail.com էլ. փոստի հասցեով կամ զանգահարելով +374 60 540150:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ.-ի մարտի 31-ը, ժամը 18:00:

Հայտերը պետք է ներկայացվեն կնքված և/կամ ստորագրված ծրարով: Հայտերի ընտրությունը կատարվելու է նախապես սահմանված չափանիշների և մեթոդաբանության համաձայն:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք ծրագրի պաշտոնական կայք սեղմելով LINK TO ORIGINAԼ կոճակը:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.aasw.org/

Similar Opportunities


Disciplines

Social Work

Sociology

Opportunity Types

Grants

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia