UWC Հայաստանի ազգային կոմիտեն՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ընդունվել UWC Դիլիջան քոլեջ և UWC համակարգի այլ քոլեջներ, հիշեցնում է դիմումների ընդունման ժամկետների մասին:
UWC համաշխարհային միացյալ քոլեջն աշխարհի կողմից ընդունված կրթական համակարգ է՝ հիմնված 1962 թվականին, որի մեջ մտնում են 15 քոլեջներ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սինգապուրը, Իտալիան, Հոլանդիան, Նորվեգիան, Հնդկաստանը, Բոսնիան և Հերցեգովինան, Չինաստանը, Կոստա Ռիկան և Սվազիլենդը:
Քոլեջներից մեկը գտնվում է Հայաստանում: UWC Դիլիջան քոլեջն իր դռներն է բացել անցյալ տարի: Այս տարի քոլեջում ուսանում են արդեն 190 պատանիներ և աղջիկներ աշխարհի 63 երկրներից` Ռուսաստանից, Հայաստանից, ԱՊՀ այլ երկրներից, Եվրոպայից և Ասիայից, Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, ինչպես նաև Ավստրալիայից:
Տարբեր երկրների ուսանողներն ընտրվում են իրենց երկրների ազգային կոմիտեների կողմից, այդ թվում՝ Հայաստանում: Մինչև 2015 թվականի նոյեմբերի 17-ը UWC Հայաստանի ազգային կոմիտեն անցկացնում է 2016-18 թվականների ուսումնական ժամանակաշրջանի դիմումների հավաքագրումը:
Հետևելով հղումներին՝ հնարավոր է տեղեկատվություն ստանալ UWC Դիլիջան քոլեջի մասին (http://www.uwcdilijan.org/), UWC շարժման և այն մասին, թե ինչպես կարող են Հայաստանի քաղաքացիները ներկայացնել դիմումներ՝ ուսուցման համար (http://www.am.uwc.org/):
0 Comments