American Councils for International Education  Follow

EducationUSA կրթական ցուցահանդես Երևանում

Publish Date: Oct 08, 2015

Event Dates: from Oct 29, 2015 04:30 to Oct 29, 2015 07:00

29-ը հոկտեմբերի, 2015թ.
16:30-19:00
Արմենիա Մարիոթ հյուրանոց, Երևան
Տիգրան Մեծ սրահ
Մուտքը` գրանցումը հաստատող նամակով (մանրամասները ստորև):

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը սույն թվականի հոկտեմբերի 29-ին հրավիրում է մասնակցելու EducationUSA ամենամյա կրթական ցուցահանդեսին:

EducationUSA Կրթական Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է հանդիպելու ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչներին՝ Ձեզ հուզող հարցերն ուղղելու համար:
Շատերի համար, ովքեր չեն կարող այցելել այն համալսարանները, որոնցով հետաքրքված են, սա լավագույն տարբերակն է առաջնային տեղեկատվություն ձեռք բերելու կոնկրետ համալսարանի մասին անմիջապես համալսարանի պաշտոնական ներկայացուցչից:

Հոկտեմբերի 29-ին EducationUSA Կրթական Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստան են ժամանելու ԱՄՆ հետևյալ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչները՝
1. American University of Armenia
2. Carnegie Mellon University, Information Networking Institute
3. College of the Canyons
4. John Cabot University 
5. The College of New Jersey
6. Minerva Schools at KGI
7. New York University School of Engineering
8. Northeast Wisconsin Technical College
9. Saint Francis University
10. Savannah College of Art and Design (SCAD)
11. University at Buffalo, The State University of New York
12. Western Kentucky University

Հայաստանում ԱՄՆ Դեսպանությունը և Բրիտանական խորհուրդը ևս ներկա են լինելու Ցուցահանդեսին:

EducationUSA կրթական ցուցահանդեսին մասնակցելու համար առցանց գրանցումը պարտադիր է: Խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով սույն հարցաշարը (խնդրում ենք լրացնել միայն ԼԱՏԻՆԱՏԱՌ):

https://www.surveymonkey.com/r/EdUSAFair2015

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia

Event Types

Meetings