American Councils for International Education  Follow

ԱՄՆ համալսարանները Երևանում - EducationUSA կրթական ցուցահանդես, 26 հոկ. 2017 թ., Հայաստան

Publish Date: Oct 11, 2017

Event Dates: from Oct 26, 2017 04:00 to Oct 26, 2017 06:30

Ցանկանու՞մ եք սովորել ԱՄՆ-ում, բայց չգիտե՞ք որտեղից սկսել,

մասնակցե՛ք «EducationUSA Կրթական Ցուցահանդես»-ին
26-ը հոկտեմբերի, 2017թ.
16:00-18:30
«Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոց, Երևան
«Բոլ Ռում» դահլիճ
Մուտքը` գրանցումը հաստատող տոմսով:

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը սույն թվականի հոկտեմբերի 26-ին հրավիրում է մասնակցելու EducationUSA ամենամյա կրթական ցուցահանդեսին:
EducationUSA կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է հանդիպելու ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչներին՝ Ձեզ հուզող հարցերն ուղղելու համար:
Շատերի համար, ովքեր չեն կարող այցելել այն համալսարանները, որոնցով հետաքրքված են, սա լավագույն տարբերակն է առաջնային տեղեկատվություն ձեռք բերելու կոնկրետ համալսարանի մասին անմիջապես համալսարանի պաշտոնական ներկայացուցչից:

Հոկտեմբերի 26-ին EducationUSA կրթական ցուցահանդեսի շրջանակներում Հայաստան են ժամանելու ԱՄՆ հետևյալ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչները՝

Central Penn College
New York University
San Diego State University Georgia
South Seattle College
University of Colorado Boulder
University of Wisconsin-River Falls
Upper Iowa University

EducationUSA կրթական ցուցահանդեսին մասնակցելու համար առցանց գրանցումը պարտադիր է: Խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով սույն հարցաշարը:

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia

Event Types

Presentation