Դիպլոմային ծրագրի նախապատրաստական դասընթաց, Երևան

Publish Date: Mar 14, 2016

Deadline: Mar 20, 2016

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանն առաջարկում է

Դիպլոմային ծրագրի նախապատրաստական դասընթաց`

հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանների աշակերտների համար

Ճեմարանը 2014 թվականի հոկտեմբերից իրականացնում է Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը՝ նախատեսված 16-19 տարեկան սովորողների համար: Ծրագիրը ձեռք է բերել աշխարհի առաջատար համալսարանների հարգանքն ու վստահությունը, և համաշխարհային հռչակ ունեցող 2000-ից ավել բարձրագույն հաստատություններ ճանաչում են Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի դիպլոմը և ծրագրի շրջանավարտներին տրամադրում արտոնություններ ընդունելության գործընթացում:

Ողջ աշխարհում համալսարանները հավանություն են տալիս և նախընտրում են այս ծրագրի շրջանավարտներին` նրանց առանձնահատուկ գիտելիքների և հմտությունների համար:

Ճեմարանն առաջարկում է Դիպլոմային ծրագրի նախապատրաստական դասընթաց` հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանների աշակերտների համար: Դասընթացը ներառում է 18 պարապմունք: Յուրաքանչյուր պարապմունքի տևողությունը 80ր է: Դասընթացի արժեքը` 57240 (հիսունյոթ հազար երկու հարյուր քառասուն) ՀՀ դրամ: Դասընթացը կմեկնարկի սույն թվականի մարտի 21-ին և կտևի մինչև մայիսի 20-ը:

Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի մարտի 20-ը` հետևյալ հղումով:

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia

Event Types

Trainings