Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն ուրախ է հայտարարել, որ ուսուցիչների վերապատրաստման 2016թ.-ի ծրագրի շրջանակում Հայաստանում կհյուրընկալի Սքոթ Թորնբըրիին, ով ուսուցիչներ վերապատրաստող անվանի և հանրաճանաչ մասնագետ է, գրող և բանախոս: Վերջինս նոյեմբերի 18-ից 20-ը զրույցներ և վերապատրաստման սեսիաներ կվարի Հայաստանում անգլերեն դասավանդողների համար:
Ո՞վ է Սքոթ Թորնբըրին
Սքոթն ուսուցիչ է և ուսուցիչներ վերապատրաստող, ով ունի Ռիդինիգի համալսարանի մագիստրոսի կոչում և շուրջ 30 տարվա փորձ՝ անգլերենի դասավանդման ոլորտում: Ներկայումս նա TESOL մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանի համակարգողն է Նյու-Յորքի Նյու Սքուլ համալսարանում: Մինչ այդ, նա զբաղվել է դասավանդմամբ և ուսուցիչների վերապատրաստմամբ Եգիպտոսում, ՄԹ-ում, Իսպանիայում, որտեղ և հիմա բնակվում է ու իր ծննդավայր՝ Նոր Զելանդիայում: Նա հեղինակել է ուսուցիչների համար նախատեսված մրցանակակիր մի շարք գրքեր լեզվի և մեթոդաբանության, ինչպես նաև հետազոտություններ ու գրքերի գլուխներ՝ լեզվի դասավանդման թեմաներով: Նա Cambridge դասագրքերի՝ ուսուցիչների բազմաթիվ ձեռնարկների խմբագիր է (CUP): Նա նաև dogme դասանավանդման մոտեցման համահիմնադիրն է: Իսկ ներկայումս հանդիսանում է Ուսուցիչների վերապատրաստման միջազգային ինստիտուտի (iTDi) գործընկեր, որը այդ բնագավառի բարելավման առցանց կենտրոն է:
Օրակարգ
Սքոթ Թորնբըրին կվարի հետևյալ հինգ դասընթացը:
Օր | Ժամ | Թեմա | Վայր |
Ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016թ. |
18:30 - 19:45 |
Seven things beginning with M | Հայաստանի ամերիկյան համալսարան` Մանուկյան սրահ |
Շաբաթ, 19 նոյեմբերի, 2016թ. |
14:00 - 15:15 |
Teaching unplugged | Անի Պլազա հյուրանոց |
16:00 - 17:15 |
The Secret History of Methods | Անի Պլազա հյուրանոց | |
Կիրակի, 20 նոյեմբերի, 2016թ. |
11:30 - 12:45 |
Fluency and how to achieve it | Անի Պլազա հյուրանոց |
13:45 - 15:00 |
Ed tech: the mouse that roared | Անի Պլազա հյուրանոց |
Դասընթացների մասին մանրամասն կարող եք կարդալ` ներբեռնելով ստորև տեղադրված փաստաթուղթը:
Ինչպե՞ս մասնակցել
Բոլոր սեսիաները բաց են հետաքրքրված ուսուցիչների ու մանկավարժների համար: Միջոցառման մուտքն անվճար է: Այնուհանդերձ, հարկավոր է գրանցվել նախապես՝ լրացնելով մեր առցանց գրանցման ձևաթուղթը :
- Գրանցումն ավարտելուց հետո, խնդրում ենք, տպագրել կամ պահպանել հեռախոսում գրանցման տեղեկությունը: Դասընթացներին մասնակցելիս դուք պետք է այն ներկայացնեք գրանցողին:
- Գրանցումն ավարտելուց հետո դուք կստանաք հաստատման նամակ: Չստանալու դեպքում, խնդրում ենք, ստուգել spam բաժինը:
Գրանցման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 7-ն է, ժամը՝ 18:00-ը:
Մասնակցության վկայական
Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայական Բրիտանական խորհրդի կողմից՝ Սքոթ Թորնբըրիի ստորագրությամբ:
- Կարևոր նկատառում 1. Յուրաքանչյուր մասնակից կստանա մեկ վկայական՝ անկախ այցելած սեսիաների թվից: Այնուհանդերձ, սեսիաների անվանումները նշված կլինեն վկայականի վրա:
- Կարևոր նկատառում 2. Վկայական ստանալու համար յուրաքանչյուր գրանցված սեսիային ներկայությունը պարտադիր է:
- Կարևոր նկատառում 3. Մասնակցության վկայականը կտրվի միջոցառման ավարտին էլեկտրոնային տարբերակով՝ կայքի միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ առանց Բրիտանական խորհրդի կնիքի վկայականն անվավեր է համարվում: Մասնակիցները կարող են այն տպել A4 ֆորմատի (130 գրամ) թղթի վրա և վավերացնել Բրիտանական խորհրդի կնիքով՝ այցելելով մեր գրասենյակ:
- Կարևոր նկատառում 4. Հաշվի առնելով անցկացվելիք սեսիաների թեմաների փոխկապվածությունը` Բրիտանական խորհուրդը խրախուսում է հետաքրքրվող անձանց մասնակցել հնարավորինս շատ սեսիաների՝ առավելագույն օգուտ քաղելու համար:
Միջոցառման օրերին
Գրանցված բոլոր մասնակիցները պետք է այցելեն միջոցառման վայրը դասընթացն սկսելուց առնվազն 30 րոպե առաջ, որպեսզի տեղում արագ կերպով վերագրանցվեն: Սեսիաները սկսվելու են նշված ժամերին:
- Կարևոր նկատառում 1. Բոլոր սեսիաներն անցկացվելու են անգլերեն լեզվով:
- Կարևոր նկատառում 2. Քանի որ միջոցառման սրահների տարածքը սահմանափակ է, նախատեսված գրանցումների թիվը գերազանցելու դեպքում՝ առաջնահերթություն կտրվի ավելի վաղ ժամանած մասնակիցներին:
Միջոցառման անցկացման համար ընտրված երկու վայրերն էլ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը և Անի Պլազա հյուրանոցը, մատչելի են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար:
This opportunity has expired. It was originally published here:
http://www.britishcouncil.am/events/teacher-educator-scott-thornbury-armenia