Caucasus Research Resource Center (CRRC) - Armenia  Follow

Դասընթաց - «Ցանցային վերլուծությունը և հասկացությունների քարտեզագրումը» թեմայով, (ՀՌԿԿ)-Հայաստան

Publish Date: Nov 14, 2016

Deadline: Nov 24, 2016

Event Dates: from Dec 02, 2016 02:00 to Dec 03, 2016 02:00

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է

«ՑԱՆՑԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» թեմայով դասընթացին

Դասընթացավար՝ ս.գ.թ. Ժաննա Անդրեասյան

Օրերը և ժամերը՝ 

2-ը դեկտեմբերի, 2016, ուրբաթ, ժամը 14:00-18:00

3-ը դեկտեմբերի, 2016, շաբաթ, ժամը 10:00-14:00

Վայրը` 

ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզուն`

Հայերեն

Դասընթացի նկարագրությունը. դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ցանցային վերլուծության և հասկացությունների քարտեզագրման մոտեցումներին, քննարկել դրանց կիրառելիության շրջանակները և ոլորտները:

Թիրախային խմբերը. ասպիրանտներ, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ, երիտասարդ մասնագետներ, ովքեր հետաքրքրվածեն սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանությամբ: Դիմորդները պետք է ծանոթ լինեն սոցիոլոգիայի պատմությանը և սոցիոլոգիական հետազոտության մեթոդաբանությանը:

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը

2 դեկտեմբերի

14:00-16:00     Սոցիալական ցանցերի ուսումնասիրության տեսական հիմքերն ուավանդույթները: Ցանցային հետազոտության ընտրանք և տվյալներ: Ցանցերի տեսակներ:

16:00-16:15     Ընդմիջում

16:15-18:00     Ցանցային վերլուծության հիմնական պարամետրերը և կիրառության հնարավորությունները (գործնական խնդիրների քննարկմամբ):

3-ը դեկտեմբերի

10:00-12:00  Հասկացությունների քարտեզագրման մեթոդի էությունն ու կիրառությունը:  Հասկացությունների քարտեզագրման համադրումը ցանցային վերլուծության հետ:

12:00-12:15  Ընդմիջում

12:15-14:00 Հասկացությունների քարտեզագրման և ցանցային վերլուծության միջոցով հայաստանյան հասարակության արդի որոշ միտումների դիտարկում: 

Դասընթացավարի մասին

Ժաննա Անդրեասյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է: Անդամակցում է Սոցիոլոգիական միջազգային ընկերակցությանը: Մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Զբաղվում է հետխորհրդային Հայաստանի հասարակական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Գիտական հետազոտությունների շրջագիծն ընդգրկում է նաև սոցիոլոգիական մեթոդաբանության համապատասխանության և սոցիալական ցանցերի որակական բնութագրիչների ուսումնասիրությունները: Սոցիալական ցանցերի վերլուծություն է դասավանդել Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում:

Գրանցման համար սեղմեք "Further official information" կոճակը։


This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/539-Training-on-Network-Analysis-and-Concept-Mapping-?lang=hy

Similar Opportunities


Disciplines

Social Sciences

Host Countries

Armenia

Event Types

Trainings