Դասընթաց Google drive-ից օգտվելու մասին, Երևան

Publish Date: Sep 22, 2015

Deadline: Sep 24, 2015

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան և «ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում են մասնակցելու գուգլ դրայվից օգտվելու վերաբերյալ պրակտիկ դասընթացին:

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • Օգտագործել Գուգլ դրայվ հավելվածը
  • Հավելվածում ստեղծել և համակարգել նոր փաստաթղթեր և թղթապանակներ
  • Վերբեռնել, ներբեռնել և համակարգել գոյություն ունեցող փաստաթղթերը
  • Որոնել փաստաթղթեր և սահմանել կարգավորումները
  • Այլոց հետ կիսել փաստաթղթերն ու թղթապանակները, վերահսկել դրանց հասանելիության թույլատվությունը
  • Աշխատել այլ օգտատերերի հետ իրական ժամանակում օգտագործելով Google Docs –ը և իրական ժամանակում խմբագրել փաստաթղթեր
  • Կարգավորել դիտումները և տեսակավորել փաստաթղթերը
  • Փոխարկել ֆայլերի տեսակները (օրինակ MS Word-ից Google Doc)

Ո՞վ կարող է մասնակցել

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են համակարգել և կարգավորել սեփական փաստաթղթերն ու թղթապանակները և աշխատանքը դարձնել գերարդյունավետ: Դասընթացը հատկապես օգտակար կլինի խմբերով աշխատող և  հաճախ համագործակցության կարիք ունեցող ուսանողների, մասնագետների և մեծ ու փոքր կազմակերպությունների համար:

Պահանջները

  • Համակարգչի և ինտերնետ հասանելիությունը ապահովող բրաուզերի (Chrome) հետ աշխատելու հմտություններ
  • Անգլերեն խոսելու և հասկանալու կարողություն
  • Եթե ցանկանում եք մասնակցել պրակտիկ աշխտանքներին (խորհուրդ է տրվում)
    • Բերել նոթբուք
    • Ունենալ ակտիվ հաշիվ Googl-ում, կամ ստեղծել այն նախքան դասընթացը
    • Ըստ ցանկության. բերել պլանշետ և/կամ սմարթֆոն Google Apps-ի վերաբերյալ լրացուցիչ խորհուրդներ ստանալու համար (եթե ժամանակը թույլ տա)

Խնդրում ենք հաշվի առնել

Դասընթացը կանցկացվի բացառապես անգլերենով

Դասընթացի տևողությունը 2 ժամ է

Դասընթացավարի մասին

Սյուզի Հովհաննիսյանը դասընթացների խորհրդատու է ԱՄՆ-ից, ով ավելի քան 10 տարի վարում է դասընթացներ մեծ և փոքր ընկերությունների, ստարտափերի և ոչ առևտրային կազմակերպությունների համար:

Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել նամակ meetings@usaaa.am էլ. փոստի հասցեին: Նամակը պետք է պարունակի կարճ (1-3 տող) տեղեկություն դիմողի մասին (հայերեն կամ անգլերեն): Վերնագրի դաշտում պետք է գրված լինի GOOGLE: Խնդրում ենք չմոռանալ նամակում նշել Ձեր հեռախոսահամարը: Միջոցառման անցկացման մանրամասների (վայրի) մասին կտեղեկացվեն  գրանցված մասնակիցները:

Դասընթացի մասնակցության արժեքը 5,000 ՀՀ դրամ է:

2015թ. սեպտեմբերի 28, սկիզբը՝ 18:30

Երևան, Հայաստան

Վայրը՝ կհայտարարվի

Similar Opportunities


Disciplines

Communication and Information Sciences

Information Technology

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia

Event Types

Trainings