Caucasus Institute  Follow

Դասընթաց - Գենդերային հարցերի լուսաբանումը Հայաստանում, 9 հունիսի 2016թ., Երևան

Publish Date: Jun 07, 2016

Deadline: Jun 09, 2016

Գենդերային հարցերի լուսաբանումը Հայաստանում

Հունիսի 9, 2016թ.

Ժամը՝ 10:00 – 16:00

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Կովկասի ինստիտուտը՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) հետ համատեղ, հրավիրում է լրագրողների՝ Երևանից և մարզերից, մասնակցելու եռաշարք մեկօրյա դասընթացների 2016թ.-ի հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածում՝ նվիրված գենդերային հարցերի լուսաբանման յուրահատկություններին և մեթոդներին:

Մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ, որոնց կկիրառեն գենդերային հարցերի (գենդերային հավասարություն և գենդերային անջրպետ, համապատասխան օրենսդրություն և գործելակերպ, գենդերային զգայուն բյուջետավորում) վերաբերյալ նյութեր պատրաստելիս:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին կշնորհվի ավարտական վկայական:

Առաջին դասընթացը տեղի կունենա  Կովկասի ինստիտուտում 2016թ. հունիսի 9-ին` ժամը 10:00-ից 16:00-ը:

Լրագրողների մասնակցությունը Երևանից և մարզերից խրախուսվում է:

Մասնակցության համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը contact@c-i.am էլ. հասցեին մինչև 2016թ.-ի հունիսի 8-ը ներառյալ:

CI_NDI_Training_programme_June-2c1a9

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել՝

Կովկասի ինստիտուտ

Չարենց 31/4, Երևան, 0025

Հեռ.՝ +374 10 54 06 31

Էլ. հասցե՝ contact@c-i.am

www.c-i.am      

Similar Opportunities


Disciplines

Journalism

Host Countries

Armenia

Event Types

Trainings