Բաց տվյալների հաքաթոն, 3-4 դեկտեմբեր 2016, Աղվերան

Publish Date: Nov 21, 2016

Deadline: Nov 27, 2016

Event Dates: from Dec 03, 2016 12:00 to Dec 04, 2016 12:00

Բաց տվյալների հաքաթոն 2016 

Արդյո՞ք պետական սեգմենտի բաց տվյալների բազաները կարող են օգտակար լինել առավել արդյունավետ պետական կառավարման գործիքներ մշակելիս: Ի՞նչ կարող ենք բացահայտել, կիրառելով վերջին տեխնոլոգիական գործիքակազմը բաց տվյալների մեծ շտեմարանները վերլուծելիս:

Դեկտեմբերի 3-4-ը, Կոլբա լաբը հրավիրում մասնակցելու Աղվերանում կայանալիք բաց տվյալների երկօրյա հաքաթոնին, որի նպատակն է մշակել Հայաստանում առկա սոցիալական խնդիրների նորարար լուծումներ, օգտագործելով պետական հատվածի բաց տվյալները: Եթե սիրում եք աշխատել տվյալների բազաների հետ, մշակել նոր գործիքներ, միացեք միջոցառմանը մինչև նոյեմբերի 27-ը, լրացնելով առցանց հայտը: Հաքաթոնի ընթացքի վերաբերյալ թարմացումներ հրապարակվում են Կոլբա լաբի ֆեյսբուքյան էջում:

Մասնակցելով միջոցառմանը դուք հնարավորություն կունենաք մասնակցել բաց տվյալների մասին աշխատանքային հանդիպումներին, քննարկել վերլուծական առկա մեթոդների ու տվյալների վիզուալիզացիայի գործիքներին և ծանոթանալ ոլորտում աշխատող մասնագետների հետ:

Ինչպիսի լուծումներ ենք փնտրում. Հաքաթոնի արդյունքում ակնկալում ենք, որ մշակված կլինեի երկու տեսակի լուծումներ՝ առկա բաց տվյալների բազաների հասանելի, մատչելի և օգտատերերի համար առավել հարմարավետ օգտագործման ձևաչափի մշակում, և բաց տվյալների շտեմարանների հիման վրա ստեղծված նորարար վերլուծական ծրագրեր և գործիքներ:

Ուշադրություն. Բաց տվյալների հաքաթոնին զուգահեռ Աղվերանում կայանալու է ՏՏ ոլորտի առաջնորդների ֆորումը, որին կմասնակցեն ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների ղեկավարները, ՏՏ և բիզնես ոլորտի փորձագետներ, որոնք քննարկումներ են ունենալու նաև պետական համակարգում նորարար տեխնոլոգիական լուծումների մասին: Բաց մի թողեք ոլորտի առաջատար մասնագետների հետ շփվելու այս հնարավորությունը:

Հաքաթոնը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Similar Opportunities


Disciplines

Data Sciences

Information Technology