«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային լրագրության կրթաթոշակ, Երևան

Publish Date: Sep 29, 2015

Deadline: Oct 12, 2015

Կրթաթոշակի մասին

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դիմումներ է ընդունում 2015-2016թթ․ տարածաշրջանային լրագրության կրթաթոշակի համար:

Կրթաթոշակի նպատակն է օգնել լրագրողի մասնագիտությունն ընտրած երիտասարդներին խորամուխ լինելու իրենց մասնագիտության մեջ՝ հմտանալով բազմակարծությունն ապահովելու գործում:

Կրթաթոշակի հիմքում ընկած է հօգուտ ժողովրդավարության և մարդու իրավունքների անկախ, փաստերի վրա հիմնված լրագրությունը խթանելու՝ «Ազատության» առաքելությունը: Սա ծրագրի իրականացման երկրորդ տարին է: Այն ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով:

Հայաստան

Կրթաթոշակը տրամադրվելու է Արևելյան գործընկերության մաս կազմող երկրների քաղաքացիներին: Կտրվի մեկ կրթաթոշակ, որը ստացող անձը լրիվ աշխատանքային օրվա ռեժիմով աշխատանքի կանցնի «Ազատության» Երևանի գրասենյակում և կթողարկի ռեպորտաժներ ու մուլտիմեդիա նյութեր` «Ազատության» փորձառու մասնագետների ղեկավարությամբ և օժանդակությամբ: Ծրագրի արդյունքում կրթաթոշակառուն հնարավորություն կստանա ամրապնդել իր լրագրողական հմտությունները, հանրային հետաքրքրություն ներկայացնող ռեպորտաժներ հրապարակել, ստանալ անկախ լրատվամիջոցի դերի և գործառույթների մասին գիտելիքներ, ինչպես նաև ներդրում ունենալ Հայաստանում ազատ մամուլի զարգացման գործում:

Կրթաթոշակը տրամադրվում է 8 ամիս ժամկետով, այն նախատեսվում է սկսել 2015թ․ նոյեմբերի 2-ին: Կրթաթոշակը ներառելու է մեկշաբաթյա այց «Ազատության»՝ Պրահայում գտնվող կենտրոնակայան, հավելյալ մասնագիտական զարգացման նպատակով:

Կրթաթոշակառուն ծրագրի ամբողջ ընթացքում ամսական թոշակ կստանա, նրան աշխատատեղ կհատկացվի «Ազատության» Երևանի գրասենյակում, կվճարվեն Պրահա մեկնելու նրա ճանապարհածախսը և այնտեղ մնալու հետ կապված ծախսերը:

Ինչպես դիմել

Ծրագրին դիմելու համար հարկավոր է մինչև հոկտեմբերի 12-ը hokuvovaj@rferl.org հասցեով ուղարկել․

- Նամակ մտադրությունների մասին, որը պետք է ներկայացնի դիմորդի ակնկալիքները ծրագրից, նրա լրագրողական փորձը, որի հիման վրա որոշում կկայացվի նրա մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև դիմորդի մասնագիտական նպատակները կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո:

-Ինքնակենսագրական՝ CV, որը պետք է ներառի աշխատանքային փորձը, կրթությունը և լեզվական ունակությունները (անգլերենի վարժ իմացությունը պարտադիր պայման չէ):

- Անցած 12 ամիսներին հրապարակված լրագրողական աշխատանքի երկու նմուշօրինակ:

Դիմումի ներկայացումից զատ դիմորդները կարող են հրավիրվել հարցազրույցի անձամբ, կամ Skype-ի/հեռախոսի միջոցով:

Ընտրությունը

Ընտրվելու դեպքում հաջողակ դիմորդին այդ մասին տեղյակ կպահեն հոկտեմբերի 16-ին:

Հարցերի համար կարող եք դիմել hokuvovaj@rferl.org հասցեով:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.azatutyun.am/content/backgrounderfullpage/27277118.html

Similar Opportunities


Disciplines

Journalism

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Azerbaijan

Belarus

Georgia

Moldova

Ukraine

Host Countries

Armenia