ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Ադմինիստրավորման բաժին
ՊԱՇՏՈՆԸ` Ադմինիստրատոր
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հիմնական մշտական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
- Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
- Բարձրագույն տեխնիկական կամ տնտեսագիտական կրթություն
- Նվազագույնը 2 տարվա համապատասխան փորձ
- Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքների և նորմատիվ ակտերի իմացություն
- ՀԾ Բանկ 4.0 համակարգի լավ իմացություն
- Համակարգչից օգտվելու համար նվազագույն գիտելիքներ
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
- Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
- Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
- Թիմային աշխատանքի ունակություններ
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակի վրա և հետևյալ լրացված դիմում/հայտի ձևը ինչպես նաև CV-ն տեղադրել սահմանված դաշտերում:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
0 Comments