ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Զարգացման դեպարտամենտ
ՊԱՇՏՈՆԸ` Հաճախորդների ներգրավման մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
- Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈւՆ` աշխատակցի հիմնական պարտականությունն է մշակել և անընդմեջ թարմացնել պոտենցիալ հաճախորդների, առկա և հեռացած հաճախորդների բազաները և մասնակցել թիրախային խմբերի կարիքների բացահայտմանը, կազմակերպել հանդիպումներ պոտենցիալ հաճախորդների հետ և ներկայացնել Բանկի կողմից առաջարկվող ծառայությունները, կազմել հաճախորդների ներգրավման թիմի զեկույցները:
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն /տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսներ, մարքեթինգ/
- ՓՄՁ վարկերի մասով համապատասխան փորձ
- Microsoft Office PPT ծրագրով նյութեր պատրաստելու և ներկայացնելու հմտություններ
- Նախագծերի մշակման և կառավարման հմտություններ
- ՀՀ Բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն
- Հաղորդակցվելու գերազանց կարողություն
- Արդյունավետ բանակցություններ վարելու ձիրք
- Անալիտիկ և ճկուն մտածելակերպ
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
- Թիմում աշխատելու հմտություն և համագործակցելու ունակություն
- Բազմախնդիր միջավայրում, սեղմ ժամկետներում և նպատակաուղղված աշխատելու ունակություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակի վրա և հետևյալ լրացված դիմում/հայտի ձևը ինչպես նաև CV-ն տեղադրել սահմանված դաշտերում:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
0 Comments