Ameriabank CJSC  Follow

Աշխատանք - Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (ՀՀՀԿ) մասնագետ, Ամերիաբանկ

Publish Date: Sep 24, 2016

Deadline: Oct 09, 2016

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` Զարգացման դեպարտամենտ / Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (ՀՀՀԿ) բաժին

ՊԱՇՏՈՆԸ` ՀՀՀԿ մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Ամերիաբանկի աշխատակիցներին հասանելի արտոնությունների փաթեթ
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն թիմի, բանկի և խմբի կազմում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ամերիաբանկի Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման թիմը փնտրում էբաժնին փորձառու և նպատակասլաց մասնագետ՝ հաղորդակցման գերազանց հմտություններով, ով ունակ է համակարգել աշխատանքը մի քանի թիմի միջև և ունի անհրաժեշտ տեխնիկական հմտություններ ներքին և արտաքին հաճախորդների հետ հարաբերությունները կառավարելու համար: 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ընդլայնել, անհատականացնել, առաջ մղել, զարգացնել Ամերիաբանկում հաճախորդների սպասարկման բարձր որակի մշակույթը և նպաստել դրա պահպանմանը:
  • Նախաձեռնել, սկսել և իրականացնել տարբեր նախագծեր և աշխատանքներ՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, կիրառվող մեթոդների, հաճախորդների սպասարկման չափանիշների և սպասարկման ընդհանուր սկզբունքների բարելավմանը:

Մասնավորապես.

  • Հայտնաբերել սպասարկող անձնակազմի ուժեղ և թույլ կողմերը, մշակել սպասարկման որակի բարձրացմանն ուղղված վարքագծի չափանիշներ և նպաստել դրանց կիրառմանը
  • Ներկայացնել բազմակողմանի և համապարփակ առաջարկներ և լուծումներ՝ յուրաքանչյուր մասնաճյուղում սպասարկման որակը բարձրացնելու, բարելավելու և պահպանելու համար
  • Պարբերական մոնիթորինգի միջոցով բացահայտել յուրաքանչյուր մասնաճյուղում սպասարկման որակի խնդիրները, դրանց հնարավոր պատճառները, առաջարկել լուծումներ և գործողություններ՝ դրված նպատակների իրագործման համար, այդ թվում՝ ներկայացնել նախագծեր և առաջարկներ՝ համապատասխան պահանջների, ակնկալվող արդյունքների, ծրագրերի և հետծրագրային աշխատանքների նկարագրությամբ
  • Մասնակցել սպասարկման եզակի և կայուն որակ ապահովելու վերաբերյալ վերապատրաստումների և թեսթավորման գործընթացի մշակման և իրականացման աշխատանքներին և/կամ վարել դրանք
  • Մշակել մեթոդական ցուցումներ, ուսումնական նյութեր, իրավիճակային ուսումնասիրություններ, հաճախակի տրվող հարցեր, ինչպես նաև թեսթավորման նյութեր, ծրագրել և իրականացնել վերապատրաստման ծրագրեր, դասընթացի գնահատում և թեսթավորում
  • Վարել սպասարկման որակի թեմայով դասընթացներ և աշխատանքային սեմինարներ, այդ թվում՝ աջակցել մեծ լսարանների հետ աշխատանքներում, ներկայացնել լուծումներ և տիպային իրավիճակներ
  • Ներքին հաճախորդների հետ համատեղ մասնակցել ՀՀՀԿ (CRM) ծրագրերի մշակմանը, այդ թվում՝ սահմանել լուծումները, գործարար և ֆունկցիոնալ պահանջները, կազմել տեխնիկական առաջադրանք, ՏՏ աշխատակիցների հետ համակարգել ծրագրերի ներդնումը, թեսթավորումը և հանձնումը
  • Հանդես գալ որպես ՀՀՀԿ (CRM) ծրագրի օգտագործողների ներկայացուցիչ՝ ծրագրի համընդհանուր մատչելիությունն ու յուրացումն ապահովելու համար

Ապահովել իր կողմից վարվող նախագծերի վերաբերյալ մանրամասն և խոր վերլուծություններ և հաշվետվություններ

 ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ  

  • Ուղղվածություն հաճախորդներին և /կամ շուկային
  • Ինքնավստահություն բարդ, փոփոխվող և փոխկապակցված գործարար միջավայրում նախագծեր վարելիս
  • Պրագմատիկ մոտեցում խնդիրների լուծմանը
  • Դրված նպատակների իրագործմանն ուղղված՝ նախագծերի կառավարում
  • Փորձառություն տեղեկատվության վրա հիմնված CRM-միջավայրում, հաճախորդների պահանջների բավարարմանն ուղղված փոփոխությունների կառավարման գործնական փորձ
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ խորհրդատվական ընկերությունում, ֆինանսական կազմակերպություններում կամ գործարար/կառավարման ուսուցման ընկերությունում
  • Համագործակցության (այդ թվում՝ նախագծերի շահառուների և ներգրավված աշխատակիցների հետ) կարողություն
  • Գործարար և խորհրդատվական հմտությունները զարգացնելու և խորացնելու ցանկություն
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն, հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Աշխատաժամանակի մինչև 80%-ը ՀՀ և ԼՂՀ տարածքում գործուղումներին հատկացնելու հնարավորություն
  • Բարձրագույն կրթություն կառավարման, ֆինանսների կամ հաշվապահական հաշվառման ոլորտում
  • Խոր գիտելիքներ գործարար էթիկայի, էթիկետի, հաճախորդների սպասարկման առանձնահատկությունների ոլորտում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակի վրա և հետևյալ լրացված դիմում/հայտի ձևը ինչպես նաև CV-ն տեղադրել սահմանված դաշտերում:                                    

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: 

Apply Online

Similar Opportunities


Host Countries

Armenia