Ameriabank CJSC  Follow

Աշխատանք - Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման բաժնի կրտսեր մասնագետ, Ամերիաբանկ

Publish Date: Oct 03, 2016

Deadline: Oct 16, 2016

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` Զարգացման դեպարտամենտ / Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (ՀՀՀԿ) բաժին

ՊԱՇՏՈՆԸ` ՀՀՀԿ կրտսեր մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հիմնական աշխատանք, անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Աշխատանքին անմիջապես անցնելու հնարավորություն
  • Ամերիաբանկի աշխատակիցներին հասանելի արտոնությունների փաթեթ
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն թիմի, բանկի և խմբի կազմում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ամերիաբանկի ՀՀՀԿ բաժինը փնտրում է գործառնական, կազմակերպչական և վերլուծական զարգացած հմտություններ ունեցող երիտասարդ մասնագետների՝ բաժնի աշխատանքներում աջակցելու և CRM համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Վարել CRM տվյալների բազան (մուտքագրել նախնական տվյալները, խմբագրել տվյալների բազան, ստուգել մուտքային տվյալները)
  • Մուտքագրել տվյալներ, վարել/պարբերաբար թարմացնել հաճախորդների հարցումների և բողոքների վերաբերյալ տեղեկատվությունը CRM ծրագրում
  • Հանդես գալ որպես կոնտակտային անձ ներքին հաճախորդների և տեխնիկական/վարչական բաժինների միջև
  • Աջակցել ներքին հաճախորդներին CRM ծրագրից քանակական տվյալներ պարունակող հաշվետվություններ արտահանելու հարցում
  • Ներկայացնել CRM համակարգը ներքին հաճախորդներին և աջակցել օգտագործողներին խնդիրների դեպքում
  • Ստանալ ներքին/արտաքին հաճախորդների բողոքները և նախաձեռնել համապատասխան գործողություններ
  • Լուծել խնդիրները՝ առաջարկելով համապատասխան գործողություններ, ուղղել բարդ գործերը շահագրգիռ անձանց
  • Կատարել զանգեր և վարել նամակագրությունը՝ բողոքին վերաբերող տվյալները ներքին և արտաքին հաճախորդներից ստանալու նպատակով
  • Մասնակցել ՀՀՀԿ բաժնի նախագծերին
  • Ստորաբաժանման կազմում իր իրավասությունների սահմաններում կատարել ղեկավարության կողմից հանձնարարված և դեպարտամենտի/ընկերության շահերից բխող ցանկացած այլ առաջադրանքներ

ՀԻՄՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ խորհրդատվական ընկերությունում, ֆինանսական կազմակերպությունում կամ ՏՏ ոլորտի ընկերությունում (ցանկալի է փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում)
  • Համագործակցության (այդ թվում՝ նախագծերի շահառուների և ներգրավված աշխատակիցների հետ) կարողություն
  • Գործարար և խորհրդատվական հմտությունները զարգացնելու և խորացնելու ցանկություն
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն, հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Բարձրագույն կրթություն կառավարման, ՏՏ, ֆինանսների կամ հասարակագիտության ոլորտում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն 

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակի վրա և հետևյալ լրացված դիմում/հայտի ձևը ինչպես նաև CV-ն տեղադրել սահմանված դաշտերում:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Apply Online

Similar Opportunities


Host Countries

Armenia