Beeline Armenia  Follow

Աշխատանք - Դեբիտորական պարտքերի գանձումների մասնագետ, Beeline, Հայաստան

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Դեբիտորական պարտքերի գանձումների  մասնագետ

Beeline Հայաստանը` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ «Դեբիտորական պարտքերի գանձումների  մասնագետ»-ի թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում` Դեբիտորական պարտքերի գանձումների  մասնագետ

Տնօրինություն` Հաճախորդների սպասարկման ծառայություն

Հիմնական պարտականություններ

  • Կանոնավոր և միանմգամյա հաշվետվությունների, ինչպես նաև վարկային պորտֆելի որակի քանակական վերլուծության տրամադրում:
  • Վարկային պորտֆելի սեգմենտավորում` համաձայն աշխարհագրական տեղակայման և վաճառքի ուղիների:
  • Բիզնես գործընթացների նախագծերի փոխկապակցման ապահովում:
  • Հեռախոսազանգերի սահմանաչափը գերազանցած բաժանորդների զանգերի և համարների անջատման գործընթացի իրականացում:
  • Բաժանորդների մուտքային զանգերի ընդունում և համապատասխան խորհրդատվության տրամադրում:

Կրթություն`Բարձրագույն, ցանկալի է տեխնիկական ոլորտում

Հմտություններ

  • Բանակցություններ վարելու հմտություններ;
  • Վերլուծողական, կազմակերպչական և ղեկավարման գերազանց հմտություններ;
  • Հաշվետվություն պատրաստելու և գործնական նամակագրություն վարելու հմտություններ;
  • Կազմակերպվածություն և սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
  • Մարդկանց հետ կոնֆլիկտային իրավիճակներում շփվելու ունակություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Գրագետ և հստակ խոսք;
  • Նախաձեռնողականություն և ինքնուրույն որոշումներ ընդունելու ունակություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ` Microsoft Office;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան պաշտոնում;
  • Oracle և T_SQL տվյալների բազաներով աշխատանքային փորձ:

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
  • Լիարժեք բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական վերապատրաստում

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia