Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնություն

Publish Date: Aug 12, 2016

Deadline: Aug 22, 2016

Հարգելի Ապագա Հաջողակ Ձեռնարկատե՛ր,

Շտապում ենք Ձեզ տեղեկացնել՝ սկսվել է Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը:

Ժամանակն է Ձեր սեփական գաղափարը դարձնել իրականություն և վերցնել Ձեզ պատկանող հաջողության գավաթը:

Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը բիզնես մոդելների առաջնություն է, որը բաց է ցանկացած բիզնես գաղափարի համար: 2016թ-ին այն անցկացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ստեփանակերտում:

Բիզնես մոդելի դիմումները ընդունվում են հուլիսի 1-ից մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 22-ը  www.Armenia.startupcup.com/submit կայքում:

Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը մրցանակային ֆոնդերը հետևյալն են՝

-         1-ին  տեղը հաղթողը կստանա մինչև 1.500.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Առաջին մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկայացնել Հայաստանը World StartUp Cup 2017-ում ` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:

-         2-րդ տեղը՝ 1.000.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երկրորդ մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

-         3-րդ տեղը՝ 500.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երրորդ մրցանակակիրը նույնպես հնարավորություն է ստանում ներկա գտնվել World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

-         Armenia StartUp Cup Ազգային Առաջնության ցանկացած մասնակից իր բիզնեսի համար կարևոր ձեռքբերումներով է եզրափակում այս մրցոյթում իր մասնակցությունը: Մրցույթի 4 ամիսների ընթացքում նա ստանում է անհատական խորհրդատվություն բիզնեսի ճիշտ ներկայացման (պրեզենտացիայի), հաշվպահության, ֆինանսների, մարքեթինգի և մենեջմենթի ոլորտներում. անհրաժեշտ իր նորաստեղծ բիզնեսի կայունացման համար:

Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս:

Armenia StartUp Cup 2015 հաղթող HY PICTURES թիմը մասնակցում է World StartUp Cup 2016, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում, Օգոստոսի 3 – 5-ը: Հատկանշական է, որ World StartUp Cup-ը որոշում կայացրեց հովանավորել HY PICTURES թիմի այցը:

StartUp Cup Բիզնես Մոդելների մրցույթը ծնվել է Սիլիկոնյան Հովտում: Մրցույթը վերջնական տեսքի է բերվել մասնակցող ձեռնարկատերերի, ժյուրիների, մենթորների, ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչների և համայնքների առաջնորդների հետադարձ կարծիքների հիման վրա: 2012 թվականից ի վեր 208 մրցույթ իրականցվել է  72 երկրում, որին  մասնակցել են 77982 ձեռնարկատերեր, ստեղծվել է 43384 աշխատատեղ և տեղի է ունեցել $744,527,056-ի ազդեցություն երկրների տնտեսությունների վրա:

Այն ձեռնարկատերերը, ովքեր ցանկանում են իրենց գաղափարը դարձնել գործող բիզնես, պետք է լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղումով ՝ www.armenia.startupcup.com/submit:

Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնության մասնակցության կանոնների, ժամանակացույցի և այլ տեղեկությունների համար այցելե՛ք ՝ www.armenia.startupcup.com

Այ Էյ Բի Բիզնեսի Միազգային Ակադեմիան Armenia StartUp Cup 2015-ի Պաշտոնական հովանավորն էր:

Հարգանքներով

Մերի Բադալյան  

Ձեռնարկատիրական Նախագծերի

Կառավարիչ , Այ Էյ Բի                     

Հեռ: +374 91 479 182  

Սերգեյ Գասպարյան

Armenia StartUp Cup

Նախագծի Կառավարիչ

Հեռ: +374 94 400 104

Այ Էյ Բի Բիզնեսի Միազգային Ակադեմիան Armenia StartUp Cup կազմակերպիչն է Հայաստանում

Այ Էյ Բի Բիզնեսի Միազգային Ակադեմիան Armenia StartUp Cup 2015-ի Խաշտոնական հովանավորն էր:

Similar Opportunities


Disciplines

Business