American Councils for International Education  Follow

EducationUSA կրթական ցուցահանդես` ԱՄՆ-ում սովորել ցանկացողների համար, 7 նոյեմբերի 2019 թ., Հայաստան

Publish Date: Oct 21, 2019

Event Dates: from Nov 07, 2019 04:00 to Nov 07, 2019 06:30

Ցանկանու՞մ եք սովորել ԱՄՆ-ում, բայց չգիտե՞ք որտեղից սկսել,

մասնակցե՛ք «EducationUSA Կրթական Ցուցահանդես»-ին
7-ը նոյեմբերի, 2019թ.
«Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոց, Երևան
«Բոլ Ռում» դահլիճ
Մուտքը` գրանցումը հաստատող տոմսով (մանրամասները ստորև):

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը սույն թվականի նոյեմբերի 7-ին հրավիրում է մասնակցելու EducationUSA ամենամյա կրթական ցուցահանդեսին:
EducationUSA կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է հանդիպելու ԱՄՆ տարբեր համալսարանների պաշտոնական ներկայացուցիչներին՝ Ձեզ հուզող հարցերն իրենց ուղղելու և  առաջնային տեղեկատվություն ստանալու համար: Ցուցահանդեսին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ծնողներն ու ուսուցիչները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ԱՄՆ-ի բարձրագույն կրթությամբ։
Նոյեմբերի 7-ին EducationUSA Կրթական Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստան են ժամանելու ԱՄՆ հետևյալ բուհերի պաշտոնական ներկայացուցիչները՝

1․Wright State University

2․ Minerva Schools at KGI

3․ College of Charleston

4․ Saint Leo University

5․ Virginia Tech

6․ St. Cloud State University 

7․ Truman State University


Կրթական ցուցահանդեսին զուգահեռ  կանցկացվեն թեմատիկ կարճ դասախոսություններ ԱՄՆ համալսարաններ դիմելու գործընթացի, մոտիվացիոն նամակ գրելու հմտության, միջազգային ուսանողների համար կրթաթոշակի հնարավորության, ուսանողական վիզաների և ԱՄՆ կրթությանը վերաբերող այլ թեմաների մասին։ Հայաստանում ԱՄՆ Դեսպանությունը ևս ներկա է լինելու ցուցահանդեսին:
EducationUSA կրթական ցուցահանդեսին մասնակցելու համար առցանց գրանցումը պարտադիր է: Խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով սույն հարցաշարը

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia

Event Types

Presentation