American Councils for International Education  Follow

Թեմատիկ զրույց` CV/Resume, էլ.նամակ գրելու և հարցազրույցի նախապատրաստվելու հմտություններ, 18 մայիսի 2019 թ., Գյումրի, Հայաստան

Publish Date: May 08, 2019

Event Dates: from May 18, 2019 10:30 to May 18, 2019 03:30

Ցանկանո՞ւմ եք ունենալ մրցունակ CV/Resume, տիրապետել էլեկտրոնային հաղորդակցման և հարցազրույցին ներկայանալու կանոններին։

Միացե՛ք «EducationUSA Alumni Talks»-ին Գյումրիում

Մայիսի 18-ին, ժամը` 10:30-15:30

Մուտքը` գրանցումը հաստատող տոմսով (https://edusaarmeniaalumnitalks2019.eventbrite.com):

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը սույն թվականի մայիսի 18-ին հրավիրում է մասնակցելու «CV/Resume, էլ.նամակ գրելու և հարցազրույցի նախապատրաստվելու հմտություններ» խորագրով թեմատիկ զրույցին, որը կվարեն ԱՄՆ համալսարանների շրջանավարտներ Ալեն Չանգը, Դիփորն Բիըրդսլին, Քորտնի Վոնը, Դամիան Չավեսն ու Մեյսի Գավան։ Թեմատիկ այս զրույցներն իրականացվում են «EducationUSA Alumni Talks» միջոցառման շրջանակներում։

-------

EducationUSA Alumni Talks-ը հիանալի հնարավորություն է հանդիպելու ԱՄՆ տարբեր համալսարանների շրջանավարտներին՝ ԱՄՆ կամպուսային կյանքին ծանոթանալու և համալսարանական կրթության հետ կապված Ձեզ հուզող հարցերն ուղղելու համար:

Շատերի համար, ովքեր ծանոթ չեն ԱՄՆ բարձրագույն կրթական հաստատություններ դիմելու և հարցազրույցին պատրաստվելու ընթացակարգին, CV/Resume գրելու և էլեկտրոնային հաղորդակցման հիմնական հմտություններին, սա լավագույն տարբերակն է առաջնային տեղեկատվություն ձեռք բերելու տեղի համալսարաններում տարբեր փորձառություններ ունեցող շրջանավարտներից, ովքեր իրենց փորձը կկիսեն ձեզ հետ:

Միջոցառումը բաց է աշակերտների, ուսանողների, ծնողների, կրթական խորհրդատուների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ձեռք բերել տեղեկատվություն ԱՄՆ բարձրագույն կրթության վերաբերյալ:

«EducationUSA Alumni Talks» միջոցառմանը մասնակցությունն անվճար է, սակայն առցանց գրանցումը` պարտադիր: Շտապե՛ք գրանցվել հետևյալ հղումով:

Միացե՛ք միջոցառմանը նաև ֆեյսբուքում

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia

Event Types

Meetings