American Councils for International Education  Follow

Հանդիպում ԱՄՆ համալսարանների շրջանավարտների հետ, 18 մայիսի 2019 թ., Գյումրի, Հայաստան

Publish Date: Apr 18, 2019

Event Dates: from May 18, 2019 10:30 to May 18, 2019 03:30

Հանդիպում ԱՄՆ համալսարանների շրջանավարտների հետ

18-ը մայիսի, 2019թ.

10։30-15։30

Շիրակի պետական համալսարան

Գյումրի, Հայաստան

Մուտքը` գրանցումը հաստատող տոմսով (մանրամասները ստորև):

EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ կհյուրընկալի ԱՄՆ մի շարք համալսարանների հայ և ամերիկացի շրջանավարտների՝ Խաղաղության կորպուսի կամավորներ, Ֆուլբրայթ ծրագրի մասնակիցներ, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ:

Միջոցառման առաջին մասում ԱՄՆ համալսարանների շրջանավարտները կարճ թեմատիկ զրույցների միջոցով ներկաներին կպատմեն ԱՄՆ համալսարանական կյանքի, համալսարաններ դիմելու գործընթացի և ԱՄՆ կրթական համակարգի այլ բաղադրիչների մասին: Հաջորդիվ ներկաները հնարավորություն կունենան մասնակցելու EducationUSA կրթական ցուցահանդեսին, որտեղ յուրաքանչյուր շրջանավարտ կներկայացնի ԱՄՆ իր համալսարանը:

Ցուցահանդեսի ընթացքում ներկաները կկարողանան ձեռք բերել ներկայացված համալսարանների վերաբերյալ նյութեր՝ բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ ու գրքույկներ:

Միջոցառումը բաց է աշակերտների, ուսանողների, ծնողների, կրթական խորհրդատուների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքված են ձեռք բերել տեղեկատվություն ԱՄՆ բարձրագույն կրթության վերաբերյալ:
Եթե պլանավորում եք մասնակցել, խնդրում ենք գրանցվել այստեղ։

Աշխատանքային լեզուն անգլերենն է։ Հետևե՛ք միջոցառման թարմացումներին ֆեյսբուքյան մեր էջում։

Similar Opportunities


Disciplines

Education

Eligible Countries

International

Host Countries

Armenia

Event Types

Meetings