American Councils for International Education  Follow

«Ուսանողական կյանքն ԱՄՆ-ում» տեղեկատվական միջոցառում, 25 հոկ. 2018 թ., Հայաստան

Publish Date: Oct 15, 2018

Event Dates: from Oct 25, 2018 04:00 to Oct 25, 2018 06:00

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը սույն թվականի հոկտեմբերի 25-ին EducationUSA կրթական ցուցահանդեսի ընթացքում հրավիրում է մասնակցելու «Ուսանողական կյանքն ԱՄՆ-ում» թեմայով տեղեկատվական միջոցառմանը, որի կվարի Թաֆթս համալսարանի շրջանավարտ Արման Սմիգիելսկին, ով Հայաստանում անգլերեն է դասավանդում Ֆուլբրայթ փոխանակման ծրագրի շրջանակներում:

Եթե պլանավորում եք մասնակցել այս միջոցառմանը, ապա գրանցվեք առցանց՝ լրացնելով սույն հարցաշարը` https://edusafairyerevan2018.eventbrite.com:

***EducationUSA կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է հանդիպելու ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչներին՝ Ձեզ հուզող հարցերն ուղղելու համար:
Շատերի համար, ովքեր չեն կարող այցելել այն համալսարանները, որոնցով հետաքրքված են, սա լավագույն տարբերակն է առաջնային տեղեկատվություն ձեռք բերելու կոնկրետ համալսարանի մասին անմիջապես համալսարանի պաշտոնական ներկայացուցչից:
Միջոցառումը բաց է աշակերտների, ուսանողների, ծնողների, կրթական խորհրդատուների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ձեռք բերել տեղեկատվություն ԱՄՆ բարձրագույն կրթության վերաբերյալ:
Հոկտեմբերի 25-ին EducationUSA կրթական ցուցահանդեսի շրջանակներում Հայաստան են ժամանելու ԱՄՆ հետևյալ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչները՝

  • American University of Armenia
  • Boise State University
  • California State University, Long Beach
  • Minerva Schools at KGI
  • Northeast Wisconsin Technical College
  • San Diego State University Georgia
  • South Seattle College
  • Valdosta State University
  • Wright State University

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia

Event Types

Presentation