American Councils for International Education  Follow

EducationUSA կրթական ցուցահանդես 2018, Վանաձոր

Publish Date: Apr 10, 2018

Event Dates: from May 05, 2018 11:30 to May 05, 2018 05:00

Մայիսի 5-ին EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ կհյուրընկալի ԱՄՆ մի շարք համալսարանների հայ և ամերիկացի շրջանավարտների՝ Խաղաղության կորպուսի կամավորներ, Ֆուլբրայթ ծրագրի մասնակիցներ, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ: 
Միջոցառման առաջին մասում ԱՄՆ համալսարանների շրջանավարտները կարճ թեմատիկ զրույցների միջոցով ներկաներին կպատմեն ԱՄՆ համալսարանական կյանքի, համալսարաններ դիմելու գործընթացի և ԱՄՆ կրթական համակարգի այլ բաղադրիչների մասին: 
Հաջորդիվ ներկաները հնարավորություն կունենան մասնակցելու EducationUSA կրթական ցուցահանդեսին, որտեղ յուրաքանչյուր շրջանավարտ կներկայացնի ԱՄՆ իր համալսարանը:
Ցուցահանդեսի ընթացքում ներկաները կկարողանան ձեռք բերել ներկայացված համալսարանների վերաբերյալ նյութեր՝ բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ ու գրքույկներ:
Միջոցառումը բաց է աշակերտների, ուսանողների, ծնողների, կրթական խորհրդատուների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքված են ձեռք բերել տեղեկատվություն ԱՄՆ բարձրագույն կրթության վերաբերյալ: 
Միջոցառմանը մասնակցելու համար առցանց գրանցումը պարտադիր է: Խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով հայտադիմումը https://www.eventbrite.com/e/educationusa-alumni-talks-2018-in-vanadzor-tickets-44548394447։  

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia