American Councils for International Education  Follow

EducationUSA կրթական ցուցահանդես` ԱՄՆ-ում սովորել ցանկացողների համար, 26 հոկ. 2017 թ., Հայաստան

Publish Date: Oct 23, 2017

Event Dates: from Oct 26, 2017 04:00 to Oct 26, 2017 06:30

Ցանկանու՞մ ես սովորել ԱՄՆ-ում, բայց չգիտե՞ս որտեղից սկսել,

Գրանցվի՛ր հիմա և ստացի՛ր քո ԱՆՎՃԱՐ տոմսը`

մասնակցելու «EducationUSA Կրթական Ցուցահանդես»-ին
26-ը հոկտեմբերի, 2017թ.
«Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոց, Երևան

EducationUSA կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է հանդիպելու ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչներին՝ Ձեզ հուզող հարցերն ուղղելու համար:
Շատերի համար, ովքեր չեն կարող այցելել այն համալսարանները, որոնցով հետաքրքված են, սա լավագույն տարբերակն է առաջնային տեղեկատվություն ձեռք բերելու կոնկրետ համալսարանի մասին անմիջապես համալսարանի պաշտոնական ներկայացուցչից:

Կրթական ցուցահանդեսին զուգահեռ մենք առաջարկում ենք նաև թեմատիկ կարճ դասախոսություններ ԱՄՆ համալսարաններ դիմելու գործընթացի, կրթական համակարգի, համայնքային քոլեջների, ուսանողական վիզաների և ԱՄՆ կրթությանը վերաբերող այլ բաղադրիչների մասին: Ամբողջական օրակարգին կարող եք ծանոթանալ ստորև:

Հիշեցնում ենք, որ պարտադիր չէ ներկա գտնվել բոլոր միջոցառումներին: Ընտրե՛ք այն թեման, որն ամենաշատն է Ձեզ հետաքրքրում: Բայց Կրթական Ցուցահանդեսը (16:00-18:30) բաց թողնելը ՉԻ ԽՐԱԽՈԻՍՎՈՒՄ:

Իսկ թե ԱՄՆ որ համալսարաններն են ներկա գտնվելու հոկտեմբերի 26-ին կայանալիք EducationUSA Կրթական Ցուցահանդեսին, կարող եք տեսնել այստեղ:

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia

Event Types

Presentation