ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ - Սոցիալ-քաղաքական զարգացման մարտահրավերները հետգաղութային հասարակություններում, 6-17 հուլիսի, Երևան

Publish Date: May 20, 2015

Deadline: May 31, 2015

Event Dates: from Jul 06, 2015 12:00 to Jul 17, 2015 12:00

ՀԲԿՆ 2015թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնությունը» «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ հայտարարում է 2015 թվականի ամառային ծրագրի ընդունելություն: Այս տարվա թեման է «Սոցիալ-քաղաքական զարգացման մարտահրավերները հետգաղութային հասարակություններում»` Հայաստանի վրա հատուկ շեշտադրումով: Ծրագիրը տեղի կունենա 2015 թվականի հուլիսի 6-17-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ծրագրին կարող են մասնակցել հասարակական գիտությունների (օր.` քաղաքագիտություն, մարդաբանություն, սոցիոլոգիա) մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի ուսանողներ, ինչպես նաև ԲՈՒՀ-ը վերջերս ավարտածները (խրախուսվում է հատկապես ասպիրանտուրայի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների մասնակցությունը): Ծրագրի նպատակներն են զարգացնել մասնակիցների հետազոտական կարողությունները, ինչպես նաև խթանել նրանց, ծրագրի անձնակազմի և դասախոսների միջև կապերի հաստատմանը, ինչը հնարավոր կդարձնի գիտության հետ կապված հետագա քննարկումներն ու համագործակցությունը:

Ծրագրի տևողությունը երկու շաբաթ է, և անցկացվելու է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-15:00-ը: Այն կներառի դասախոսություններ, սեմինարներ և քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ.

  • Գլոբալիզացիան և զարգացումը միջազգային համատեքստում:
  • Դեմոգրաֆիական փոփոխությունները որպես Հայաստանի զարգացման գործոն:
  • Քաղաքացիական հասարակության մարտահրավերներն ու հնարավորությունները Հայաստանում:
  • Հայաստանյան քաղաքական ինստիտուտների դերը զարգացման քաղաքականությունների մշակման գործում:
  • Քաղաքականության հետազոտության և վերլուծության մեթոդներ:

Մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր է:

Ծրագրին հաջորդող ժամանակահատվածում շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունների շրջանակներում համագործակցել ծրագրի հեղինակավոր դասախոսների հետ: Կդիտարկվի նաև հետազոտությունները գրախոսվող անգլիալեզու ակադեմիական «Armenian Review» ամսագրում տպագրելու հնարավորությունը: Ծրագրի շրջանավարտ դառնալուց զատ մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել ՀԲԿՆ-ի, «Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հարուստ ակադեմիական ռեսուրսներից: 

Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է: Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչ կառույցները՝ ապահովելով դիմորդների անվճար մասնակցությունը: Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 20 հոգի:

Հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականը և լրացված հայտադիմումի ձևն - (առկա էր www.armhei.org կայքում, որը սակայն այլևս չի գործում) ուղարկեն info@armhei.org էլ.փոստին մինչև 2015 թվականի մայիսի 31-ը: Խնդրում ենք հաշվի առնել, որ թերի հայտերը չեն դիտարկվելու: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2015թ. հունիսի 15-ը:

Similar Opportunities


Study Levels

Non Degree

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

International

Host Countries

Armenia