Նկարագրությունը և նպատակը
ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ ինկուբատոր ծրագիրը ստեղծվել է, որպեսզի աջակցի Start-up ծրագրերի, սոցիալական ձեռներեցների և անհատների, ովքեր նպատակ ունեն առաջադեմ մոտեցումներով կամ նորարար գաղափարներով լուծել Հայաստանում գյուղատնտեսական խնդիրներ։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում սոցիալական ձեռներեցներին/Start-up ծրագրերին անդամակցելու Իմփաքթ Հաբի յուրահատուկ էկոհամակարգին, որը ներառում է աշխատանքային տարածք, ձեռնարկատիրական աջակցություն, համագործակցող համայնք, ինչպես նաև կրթական ծրագրեր և միջոցառումներ։
Ովքե՞ր կարող են դիմել
Ընտրված նախագծերը պետք է պատկանեն հետևյալ ոլորտներին՝- Գյուղատնտեսություն (բերքի մշակման, բերքահավաքի խնդիրների լուծումներ, բերքի պահպանում և փոխադրում, տեխնոլոգիական լուծումներ և այլն)
- Գյուղական համայնքների զարգացում (Հողերի պահպանում, ջրի կամ թափոնների կառավարում, բնական աղետների ռիսկերի նվազեցում և այլն)
0 Comments