Մրցույթ - հետազոտություն իրականացնող մասնագետի կամ մասնագիտական խմբի ընտրություն՝ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում

Publish Date: Jul 12, 2023

Deadline: Jul 23, 2023

Տեխնիկական առաջադրանք

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում հայտարարում է հետազոտություն իրականացնող մասնագետի կամ մասնագիտական խմբի ընտրության մրցույթ:

Վայրը՝ ՀՀ

Տևողությունը՝ 2 ամիս

Աշխատանքի սկիզբը՝ օգոստոսի 28, 2023թ

Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 23, 2023թ

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի և ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:

2019թ-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներին՝ ապահովելու համար որակյալ և ներառական կրթություն բոլոր սովորողների համար։

Հետազոտության նպատակը    

Իրականացնել ՄԿՈՒ ոլորտի տեղական և միջազգային փորձի ուսումնասիրություն՝ վերհանելու ներառական կրթություն իրականացնող լավագույն միջազգային փորձը, Հայաստանում գործող ՄԿՈՒ հնարավարությունները, առկա ռեսուրսները և կարիքները ներառականության ապահովման տեսանկյունից, ինչպես նաև ներկայացնելու առաջարկությունների փաթեթ՝ ուղղված ՄԿՈՒ ոլորտոի սահուն անցումը դեպի ներառական կրթություն։ 

Հիմնական պարտականությունները՝

§  Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն Desk research,

§  Տեղական ՄԿՈՒ դաշտի ռեսուրսների ու հնարավորությունների ուսումնասիրություն,

§  ՄԿՈՒ ոլորտի  մասնագետների կարիքիների ուսումնասիրություն՝ ներառական կրթություն և ուսուցում ապահովելու տեսանկյունից,

§  Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ շենքային, ուսումնաարտադրական տարածքների հարմարեցվածությունը և համապատասխանությունը համընդհանուր ձևավորման չափանիշներին,

§  Դասավանդվող մասնագիտական առարկաների ուսուցման պլանների հարմարեցվածությունը ուսումնառության համընդհանուր ձևավորման սկզբունքներին,

§  Դասավանդվող մասնագիտական նյութերի մատչելիությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

§  Մշակել առաջարկությունների փաթեթ և ՄԿՈՒ ոլորտում ներառականության ապահովման ճանապարհային քարտեզ։

Ակնկալվող արդյունքներ՝

§  ներկայացնել Մեկնարկային հաշվետվություն (Inception report),

§  հետազոտության արդյունքների հաշվետվություն՝ նախնական տարբերակով,

§  վերլուծական զեկույց։  

Պահանջվող որակավորում՝

§  բարձրագույն կրթություն սոցիալական գիտությունների ոլորտում,

§  վերլուծական աշխատանք կատարելու հմտություն,

§  հետազոտական աշխատանքի փորձ (ներկայացնել նախկինում արված առնվազն երկու հետազոտական աշխատանք),

§ ՀՀ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի, ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի, ՀՀ կրթության մասին օրենքի, ներառական կրթության, ուսումնառության համընդհանուր ձևավորման սկզբունքների իմացություն:  

Դիմելիս պարտադիր ներկայացվող փաստաթղթեր՝

§  հետազոտության իրականացման մեթոդական նկարագրություն և գործողությունների ժամանակացույց (Research outline),

§  հետազոտության բոլոր ծախսերի մանրամասն բյուջե,

§  փորձագետի կամ փորձագիտական խմբի բոլոր անդամների CV-ները և իրականացրած հետազոտությունների ցանկը և հղումները։  

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված անձինք (և՛ անհատներ, և՛ փորձագիտական խմբեր) կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV), հետաքրքրության նամակը և վերոնշյալ այլ փաստաթղթերը հետևյալ էլ. հասցեներին՝ s.tokmajyan@caritas.am, info@caritas.am մինչև 2023թ-ի հուլիսի 23-ը՝ վերնագրում նշելով՝ «Հետազոտող»: Հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093832366

Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն հայտարարության պահանջներին համապատասխանող և ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:  

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia