American Councils for International Education  Follow

EdUSA առցանց կրթական ցուցահանդես, 31 հոկտեմբերի 2020 թ

Publish Date: Oct 23, 2020

Event Dates: from Oct 31, 2020 04:00 to Oct 31, 2020 10:00

Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են կրթությունը շարունակելու ԱՄՆ-ում, EdUSA հայաստանյան գրասենյակը հրավիրում է մասնակցելու առաջին անգամ անցկացվող առցանց կրթական ցուցահանդեսին։

Այս բացառիկ միջոցառումը հնարավորություն կտա ձեզ հենց ձեր տանից զրուցելու ԱՄՆ 20-ից ավել համալսարանների պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ ձեզ հուզող հարցերն ուղղելու և առաջնային տեղեկատվություն ստանալու համար:

Ցուցահանդեսին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ծնողներն ու ուսուցիչները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ԱՄՆ-ի բարձրագույն կրթությամբ։ 

Առցանց կրթական ցուցահանդեսին զուգահեռ իրականացվելու են նաև թեմատիկ կարճ դասախոսություններ՝ ԱՄՆ համալսարաններ դիմելու գործընթացի, կրթական տարբեր ծրագրերի, ինչպես նաև մրցունակ դիմորդ լինելու վերաբերյալ։ Մանրամասների համար ուսումնասիրեք Օրակարգը։ 

Մասնակից բուհերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ։

Ցուցահանդեսին մասնակցելու համար առցանց գրանցումը պարտադիր է:

Հետևեք հղմանը՝ գրանցվելու համար՝ https://bit.ly/347o24

Similar Opportunities


Disciplines

Any

Opportunity Types

Online