European Parliament  Follow

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի կրթաթոշակի ծրագիր 2019-2020` դպրոցականների համար, Թբիլիսի, Վրաստան

Publish Date: Jan 21, 2019

Deadline: Mar 01, 2019

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԴԻՊԼՈՄ (IB) ԵՎՐՈՊԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ, ԹԲԻԼԻՍԻԻ «ՆՈՐ ԴՊՐՈՑ»-ՈՒՄ (ՎՐԱՍՏԱՆ)

Արևելյան գործընկերության դպրոցը տեղակայված է Թբիլիսիում և վեց գործընկեր երկրները ներկայացնող ուսանողներին առաջարկում է որակյալ կրթություն, ինչպես նաև կրթաթոշակներ՝ եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմային ծրագրի համար:

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ և ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ` 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ը, ՎՐԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԺԱՄԸ 12:00, ( ԿԵՍՕՐ, UTC + 4.00)

Ո՞րն է Արևելյան գործընկերության Եվրոպական դպրոցի կրթաթոշակային ծրագրի նպատակը:

Առաջարկելով բարձր որակի միջազգային ճանաչում ունեցող դիպլոմ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս կրթաթոշակային ծրագիրը հատուկ կրթական հնարավորություն է առաջարկում երիտասարդներին, Արևելյան գործընկերության երկրներից ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Ծրագիրը նպատակաուղղված է նաև աջակցել այս երկրներից ուսանողների միջև միջտարածաշրջանային փոխանակմանը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում եվրոպագիտության ուսուցմամբ ﬕջազգային բակալավրիատի դիպլոﬕ ծրագիրը:

Ծրագիրը առաջարկում է միջազգային բակալավրիատի դիպլոմի կոմպլեքսային և ինտենսիվ երկամյա ուսումնական դասընթացներ, Եվրոպայի և եվրոպական հարցերի մասնագիտացված հետազոտություններում ներգրավվելու բացառիկ հնարավորությունների հետ միասին: Եվրոպական դպրոցների գլխավոր քարտուղարության ղեկավարությամբ և աջակցությամբ ՝ հումանիտար գիտությունների, լեզվի և գրականության, արվեստի և պատմության դասընթացները համապատասխանեցվել են Եվրոպական բակալավրիատի (EB) ուսուցմանը և ներդաշնակորեն համակցվել հստակ եվրոպական հեռանկարների հետ: Ուսուցման, էսսեների և ուսուցողական ակտիվությունների իրականացման գործընթացում աշակերտները լրացուցիչ հնարավորություն կունենան քննարկելու եվրոպական թեմաները և հարցերը: 

Ի՞նչ է Միջազգային բակալավրիատի ծրագիրը:

Միջազգային բակալավրիատը (IB) միջազգային հիմնադրամ է՝ խանդավառված կրթության միջոցով բարեկեցիկ աշխարհ ստեղծելու գաղափարով: IB-ն առաջարկում է կրթություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով աշակերտների էթիկական պահվածքի, տրամաբանական, քննադատական և անկախ մտածելակերպի ձևավորման վրա: IB-ն իր ուսանողներին ամբողջ աշխարհում առաջարկում է նաև միջազգային և բազմամշակութային կրթական միջավայր, պատրաստում նրանց մեր գլոբալիզացված աշխարհի մարտահրավերներին: Այդ տեսանկյունից, Միջազգային բակալավրիատի կրթական փիլիսոփայությունը համապատասխանեցված է Եվրոպական բակալավրիատի ծրագրի սկզբունքներին և նպատակներին:

Շնորհվելու է թե ո՞չ ﬕջազգային բակալավրիատի ծրագրի դիպլոմ ունեցող ուսանողներին առավելություններ աշխարհի տարբեր համալսարաններում:

Միջազգային բակալավրիատի դիպլոմը ճանաչված է 2 000 համալսարանների կողմից 75 երկրում: Այս ցանկը հասանելի է կազմակերպության կայք էջի որոնման դաշտում (www.ibo.org): IB-ն նաև պահում է համալսարանների ցանկը, որը առաջարկում է կրթաթոշակներ միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանավարտներին՝ յուրաքանչյուր կրթական հաստատության կողմից նշված պայմաններով: Կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո ուսանողները կարող են նաև դիպլոմները ներկայացնել իրենց երկրների պետական մարմիններում պաշտոնական համարժեք ստանալու համար:

Ո՞վ է իրականացնում ﬕջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը:

Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը իրականացնում է «Նոր դպրոց»-ը Թբիլիսիում, (Վրաստան), արտոնագրված 2010 թվականից: «Նոր դպրոց»-ը իր ներդրումն ունի Վրաստանում բազմալեզու և բազմամշակութային ուսուցման մեջ և բազմաթիվ տեղացի ու օտարերկրացի շրջանավարտի հաջող ուսուցման և կարիերայում ևս: Վերջերս, «Նոր դպրոց»-ը նաև կարևոր հաջողություն է գրանցել՝ հանձնելով իր առաջին միջազգային բակալավրիատի դիպլոմը եվրոպագիտության մասնագիտացմամբ, և այժմ ավելի շատ է պատրաստված տարածաշրջանից նոր հոսքի ուսանողների հետ սեփական կրթական փորձը կիսելու համար:

Ի՞նչ արտադասարանական ակտիվություններ են նախատեսված «Նոր դպրոց»-ում:

Արտադասարանական ակտիվությունները սահմանում են ուսանողների փորձի եվրոպական ուղղվածությունը «Նոր դպրոց»-ում և հնարավորություն են տալիս նրանց ներկա գտնվելու Եվրամիության գիտնականների և բարձր աստիճանի պաշտոնատար անձանց կողմից եվրոպական հարցերի շուրջ կազմակերպվող կոնֆերանսներին և միջոցառումներին: Բացի այդ, նախատեսված են այցեր ԵՄ հաստատություններ, որոնք կամրապնդեն ուսանողների գիտելիքները Եվրոպայի և նրա բնակչության մասին: Այս երկամյա ծրագրի ընթացքում ուսանողները կմասնակցեն նաև տարբեր ակտիվությունների, այդ թվում՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, լող, շախմատ, ՄԱԿ մոդելավորում, դրամայի և խոհարարական ակումբ: Յուրաքանչյուր կիսամյակ ուսանողները հնարավորություն կունենան Վրաստանի տարբեր մարզերով ճանապարհորդության, որն իրոք հարստացնում է կրթաթոշակառու ուսանողների փորձը:

Ապահովու՞մ է թե ոչ կրթաթոշակային ծրագիրը հավասար հնարավորություններ թեկնածուների համար: 

Կրթաթոշակային ծրագրի նպատակն է արդար գենդրային հավասարակշռություն և հավասարակշռված աշխարհագրական բաշխում ապահովել՝ ընդունված հայտերի հիման վրա: Դա հաջողությամբ իրականացվեց առաջին խմբի հետ՝ կազմված ուսանողներից Արևելյան գործընկերության վեց երկրից: Նաև տեղահանված անձի կամ փախստականի կարգավիճակ ունեցող և Արևելյան գործընկերության երկրներից մեկի քաղաքացի հանդիսացող ուսանողներին հրավիրում ենք հայտ ներկայացնելու: 

Որտե՞ղ կբնակվեն ուսանողները դպրոցական տար (իների)վա ընթացքում:

Ուսանողները կբնակվեն «Նոր դպրոց»-ի տարածքում գործող հանրակացարանում: Նոր հանրակացարանները ապահովում են ուսանողների և դպրոցի անձնակազմի հարմարավետությունը: Հանրակացարանի ընդհանուր օգտագործման վայրերը ուսուցման և սոցիալական հավաքների համար ապահովելու են ուսանողների միջև գիտելիքների և փորձի կիսման հրաշալի հնարավորություն: Ուսանողներին վերահսկելու են հանրակացարանի ղեկավարը և մենթորական թիմը, ովքեր և ապահովելու են նրանց հանգիստը, անվտանգությունը և ընդհանուր բարեկեցությունը:

Ինչպիսի՞ կենսապայմաններ են հանրակացարանում:

Հանրակացարանում երկու ուսանող բնակվում է անհրաժեշտ տեխնիկայով հագեցած սենյակում, օպտիմալ ուսուցման մթնոլորտ ապահովելու համար: Հարկ է նշել,որ «Նոր դպրոց»-ում սնունդը պատրաստվում է բարձր որակի չափանիշներով, այն միշտ թարմ է ու առողջ՝ ապհովելով բազմազանություն սննդական սահմանափակումներ ունեցող ուսանողների համար:

Տարին քանի՞ անգամ կարող են ուսանողները ﬔկնել տուն:

Ուսանողներին հնարավորություն է տրվում իր երկիր մեկնել տարին չորս անգամ (ձմեռային, աշնանային, ամառային և գարնանային արձակուրդներին): Ճանապարհածախսը ներառված է կրթաթոշակում: 

Կլինե՞ն թե ոչ ուսանողները ապահովված ուսուﬓական նյութերով:

Ուսումնական նյութերը, ծրագրի համար անհրաժեշտ կոնկրետ սարքի հետ (օրինակ՝TI հաշվիչ) միասին նախատեսված են կրթաթոշակով: Բացի այդ, կրթաթոշակառու ուսանողները անհատական ապահովված կլինեն անձնական համակարգչով դասարանում օգտագործելու և տնային աշխատանքները կատարելու համար, ինչպես նաև բջջային հեռախոսով հանրակացարանի հավելվածի մատչելիության համար:

Ի՞նչ է ընդգրկում բժշկական ապահովագրությունը:

Ուսանողները կունենան բժշկական ապահովագրություն, որը ամբողջովին մարում է հիմնական բժշկական ծախսերը ՝ ներառյալ ատամնաբուժական միջամտությունները: Բժշկական ծառայությունների/ծախսերի ցանկը թարմացվում է ամեն տարի:

Ի՞նչ ծախսեր պետք է մարվեն ուսանողների կողﬕց:

Ապրուստի հիմնական ծախսերը մածամասամվ նախատեսված է կրթաթոշակով, այսպիսով ուսանողների հաշվին թողնելով անհրաժեշտ հագուստի և իրենց լրացուցիչ ակտիվությունների ծախսերը, որոնք և կրթաթոշակով նախատեսված չեն:

Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք սեղմել LINK to ORIGINAL կոճակը։


This opportunity has expired. It was originally published here:

https://www.euneighbours.eu/hy/east/stay-informed/publications/arevelyan-gorcenkerowtyan-evropakan-dprotsi-krtatosaki-cragir-2019

Similar Opportunities


Disciplines

European Studies

Humanities

Social Sciences

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Azerbaijan

Belarus

Georgia

Moldova

Ukraine

Host Countries

Georgia