Արդեն հասցրե՞լ եք գրանցվել EducationUSA կրթական ցուցահանդեսին։
Հիշեցնում ենք, որ միջոցառումը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 25-ին, 16:00-18:30 Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում։ Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել սույն հարցաշարը՝ https://edusafairyerevan2018.eventbrite.com:
Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեք մասնակից համալսարանների ծրագրերի մասին, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել ահա այս ուղեցույցը:
Օրակարգին կարող եք ծանոթանալ՝ հետևելով այս հղմանը։ Ինչպես տեսնում եք՝ կրթական ցուցահանդեսին զուգահեռ մենք առաջարկում ենք նաև թեմատիկ կարճ դասախոսություններ ԱՄՆ համալսարաններ դիմելու գործընթացի, ուսանողական վիզաների և ԱՄՆ կրթությանը վերաբերող այլ բաղադրիչների մասին:
Հիշեցնում ենք, որ պարտադիր չէ ներկա գտնվել բոլոր միջոցառումներին: Ընտրե՛ք այն թեման, որն ամենաշատն է Ձեզ հետաքրքրում: Բայց Կրթական Ցուցահանդեսը (16:00-18:30) բաց թողնելը ՉԻ ԽՐԱԽՈԻՍՎՈՒՄ:
Խնդրում ենք՝ այցելության օրը Ձեզ հետ ունենալ գրանցումը հաստատող տոմսը: Այն կարող է լինել կամ տպագիր կամ էլեկտրոնային (կարող եք գրանցումը հաստատող տոմսը ցույց տալ Ձեր էլեկտրոնային սարքերի (հեռախոս, պլանշետ և այլն) վրա):
Հուսով ենք, որ միացել եք միջոցառմանը նաև ֆեյսբուքում:
Սիրով կսպասենք Ձեզ հոկտեմբերի 25-ին:
0 Comments