Join ARMACAD today

Join over 40,000 researchers and students.

Subscribe and get new academic opportunities every week.

Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհային ծրագիր 2018

Deadline:

May 31, 2018

Disciplines:

Save in my favorites

                                                                                  

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհ

Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհի այս հայտարարությունը տարածվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում: Գործողության ընդհանուր խնդիրն է՝ հայաստանյան քաղաքացիական հասարակության մոտ ձևավորել Հայաստանում որոշումների կայացման գործընթացներում արդյունավետ ներդրում ունենալու կարողություն և ամրապնդել այդ կարողությունը: Հատուկ նպատակն է՝ բարելավել ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունները՝ քաղաքացիների կարիքներին ավելի լավ արձագանքելու գործում:

Ո՞ՐՆ Է ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Քաղաքացիներին ավելի լավ ծառայելու համար հայաստանյան ՔՀԿ-ները պետք է իրենց մասնագիտական (տեխնիկական) փորձառության, ներքին կառավարման ու ֆինանսական կայունության հետ կապված տարբեր մարտահրավերներ հաղթահարեն: Ծրագրային միջոցառումները կօգնեն բարելավել ծառայությունների որակը, ավելացնել հայաստանյան ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունը և հանրային վստահությունը: ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում իրականացված Կազմակերպական կարիքների գնահատման միջոցով ի հայտ են բերվել կազմակերպական վերափոխումների տեսլականի ձևավորման և հանրության հետ աշխատանքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ձեռներեցության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում սեփական կարողությունները բարելավելու՝ ՔՀԿ-ների պատրաստակամությունը: Այս կարիքներին անդրադառնալու և ՔՀԿ ոլորտի կայուն զարգացմանը է՛լ ավելի նպաստելու նպատակով ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն վերապատրաստումներ և խորհրդակցություններ, աջակցություն կցուցաբերվի ՔՀԿ-ների կողմից իրականացվող իրազեկման միջոցառումներին, թեմատիկ աջակցության համար կներգրավվեն մասնագետներ Սփյուռքից, ինչպես նաև շահառուներին տրամադրվող ծառայությունները և ֆինանսական դիվերսիֆիկացիան բարելավելու համար կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ՝ սոցիալական ձեռնարկությունների ստեղծման կամ ընդլայնման միջոցով:

ԻՆՉՈ՞ւ հենց Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհ

Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհի նպատակն է՝ զարգացնել նոր և յուրօրինակ գաղափարներ՝ կապված ծառայությունների մատուցման միջոցով շահառուների կարիքներին ավելի լավ արձագանքելու հետ: Նորարարությունը կարևորագույն նշանակություն ունի հայաստանյան ՔՀԿ-ների գալիք սերնդի զարգացմանն աջակցելու հարցում: Այն ՔՀԿ-ներին հնարավորություն կտա ձեռք մեկնելու այն շահառուներին, ում աջակցելը այլ պայմաններում բարդ կլիներ, ինչպես նաև կբարելավի կապը կազմակերպության անդամների, դոնորների և շահառուների հետ: Նորարարությունը կարող է նաև կատարելագործել ծառայությունների մատուցման գործում հայաստանյան ՔՀԿ-ների կարողությունները, ինչը կարող է ավելացնել ծախսային արդյունավետությունը և ծառայությունների ծածկույթը, նվազեցնել կախվածությունը դոնորներից, ինչպես նաև բարելավել շահառուներին ուղղված ծառայությունների որակը: Նորարարությունը պարզապես նոր ծրագիր, գաղափար կամ մեթոդ չէ: Այն նաև գործերը կազմակերպելու նոր ուղիներ բացահայտելու գործընթաց է: Դրան կարելի է հասնել գործառնական մոդելները վերանայելու և փոփոխվող միջավայրին հարմարվելու միջոցով:

Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհի հայտարարությունը կոչված է աջակցելու ՔՀԿ-ներին, ինչպես նաև հանրային շահին ծառայող չգրանցված նախաձեռնություններին կամ խմբերին, որոնց գործունեությունն ուղղված է համայնքների համար ծանրակշիռ սոցիալական ազդեցություն ապահովելուն և սեփական շահառուների կենսապայմանները հարստացնելուն: Ողջունվում են հայտերը Հայաստանում գրանցված և գործող ՔՀԿ-ների, ինչպես նաև ոչ ֆորմալ նախաձեռնող (նշանակալի անցած ուղի ունեցող) խմբերի կողմից, որոնց գործունեությունն ուղղված է իրենց առաքելությունների ընդլայնմանը, սեփական համայնքներին ծառայելուն և հանրային ներգրավման և ծառայությունների մատուցման կայացած մոդելների միջոցով իրենց շահառուներին մատուցվող ծառայությունների բարելավմանը:

Ի՞ՆՉ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ

Մենք փնտրում ենք ՔՀԿ-ներ կամ չգրանցված նախաձեռնող խմբեր, որոնք ծառայում են հանրային շահերին, արձագանքում են մարդկանց և համայնքների, խոցելի բնակչության կարիքներին, նվազեցնում են անհավասարությունները և խթանում սոցիալական ներառումը, խրախուսում կամավորությունը և մոբիլիզացիան, հանդուրժողականությունը և խաղաղ գոյակցությունը, երիտասարդության հզորացման, կանանց ու աղջիկների ներգրավման միջոցով ապահովում են զարգացման կայուն մոդել և համայնքային մասնակցություն:

Ծրագրի իրականացման ոլորտների հետ կապված սահմանափակումներ նախատեսված չեն, սակայն տրամադրվելիք դրամաշնորհային գործողությունների առնվազն կեսը պետք է իրականացվի Երևանից դուրս: Վճարովի ծառայությունների տրամադրմանն ուղղված և շահույթ հետապնդող առաջարկները (այդ թվում՝ սոցիալական ձեռներեցության նման ծրագրերը) չեն դիտարկվի դրամաշնորհի սույն հայտարարության շրջանակներում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այլ անձանց (կազմակերպություններին) դրամաշնորհի վերահատկացումը անընդունելի է:

Բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն Հայաստանում: Թեև Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհի առաջարկների ընտրության ժամանակ աշխարհագրական խտրականություն դրված չէ, փորձելու ենք հավասարակշռել տարբեր մարզեր ներկայացնող, դրամաշնորհ ստացող շահառուների ընտրությունը:

Ո՞ւմ ենք փնտրում

Հայտարարությունը բաց է ՔՀԿ-ների և պարտադիր իրավական գրանցում չունեցող նախաձեռնող խմբերի համար: Կարևոր է նշել, որ սույն դրամաշնորհին դիմելու համար նախաձեռնող խմբերը պետք է ունենան ծրագրեր իրականացնելու և որոշակի նախաձեռնություններ իրագործելու փորձ: Առաջարկվող գաղափարի/ծրագրի նման միջոցառումների իրականացման փորձ չունեցող նախաձեռնող խմբերին առաջարկվում է չդիմել, քանի որ այդ ծրագրերը չեն ուսումնասիրվելու:

Մենք նաև փնտրում ենք յուրօրինակ և ստեղծարար համագործակցություններ, հատկապես այնպիսիք, որոնք մեկտեղում են տարբեր կազմակերպություններ, ոլորտներ, ասպարեզներ ու համայնքներ, և որոնք կարող են ի ցույց դնել համագործակցության և թիմային աշխատանքի ուժը: Մենք հետաքրքրված ենք ունկնդրել նաև այնպիսի կազմակերպությունների, որոնք նախկինում նման դրամաշնորհ երբևէ չեն ստացել կամ ներկայումս ներգրավված չեն ԵՄ դրամաշնորհների իրականացման մեջ: Ողջունում ենք այն կազմակերպությունների հայտերը, որոնք ունեն ֆինանսավորման հետ կապված դժվարություններ կամ կազմակերպական կարողությունների պատճառով նախկինում մերժվել են ֆինանսավորման հարցում, սակայն ունեն լավ գաղափարներ:

Ի՞նչ ենք առաջարկում

ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա դրամաշնորհային 8-14 ծրագիր՝ յուրաքանչյուրը 3,000,000-ից 9,000,000 ՀՀ դրամի սահմաններում: Դրամաշնորհների կառավարման ոչ մեծ փորձ ունեցող կազմակերպություններին կոչ ենք անում դիմել նվազագույն ֆինանսավորման հայտով: Ծրագրերը պետք է նախատեսված լինեն 12 (տասներկու) ամսվա իրականացման համար:

Դիմողներից պահանջվում է ապահովել սեփական ներդրումը (ընդունելի են թե՛ դրամային, և թե՛ ոչ դրամային ներդրումները)՝ պահանջվող ֆինանսավորման առնվազն 5%-ի չափով: Համաֆինանսավորման պահանջը չբավարարող առաջարկները չեն ուսումնասիրվի:

Ի լրումն ֆինանսական աջակցության, ընտրված ծրագրային թիմերին կտրամադրվի Կազմակերպական կարողությունների զարգացման օժանդակություն: Ծրագրի իրականացման առաջին օրվանից դրամաշնորհ ստացողներից յուրաքանչյուրին ըստ ընտրված ոլորտների կտրամադրվի խնամքով ընտրված սփյուռքահայ մենթորների աջակցություն և ուղղորդում: Բացի այդ, դրամաշնորհ ստացողները հնարավորություն կունենան մասնակցելու Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող Ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագիտական ծրագրին, կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների՝ ընտրված ծրագրերի սահուն իրականացման համար անհրաժեշտ կարողությունների հետ կապված բացերը լրացնելու և կարիքները բավարարելու նպատակով:

Ինչպե՞ս դիմել

Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհին դիմելը ենթադրում է եռափուլ գործընթաց:

Փուլ 1. Որպես առաջին քայլ, դիմողներին կխնդրվի ներկայացնել գաղափարներ՝ ամփոփելով խնդրի նկարագրությունը և ծրագրի ընդհանուր խնդիրներն ու արդյունքները, գնահատելով ծրագրով առաջարկվող սոցիալական ազդեցությունը և նորարարությունը: Նախաձեռնող խմբերից կպահանջվի նաև տրամադրել նախկին փորձառության համառոտ նկարագրությունը:

Փուլ 2. Նախնական ընտրությունն անցած մինչև 30 դիմողներ կհրավիրվեն Ծրագրային առաջարկների մշակումը և որակը թեմայով վերապատրաստման, ինչը դիմողներին կտրամադրի առաջարկներ մշակելու հմտություններ, կծանոթացնի ծրագրային առաջարկ գրելիս կիրառվող գործիքներին ու մոտեցումներին: Վերապատրաստման դասընթացը բարեհաջող ավարտելուց հետո դիմողները կհրավիրվեն ներկայացնելու լիարժեք ծրագրային առաջարկները: Վերապատրաստման ընթացքում կտրամադրվեն պարզաբանումներ և ուղղորդում՝ լիարժեք ծրագրային առաջարկ ներկայացնելու վերաբերյալ:

Փուլ 3. Նախնական ընտրությունն անցած դիմողները կհրավիրվեն ներկայացնելու լիարժեք ծրագրային առաջարկները: Առաջարկների ներկայացումից հետո կնախատեսվեն անհատական հանդիպումներ դիմողներից յուրաքանչյուրի հետ՝ իրենց գաղափարներն ընտրող հանձնաժողովին ներկայացնելու համար:

Դիմել Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհին

Եթե գտնում եք, որ այս հայտարարությունը ձեզ համար է՝ լրացրեք գաղափարի մրցույթի ձևաթուղթը՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ:

Դիմումները պետք է ներկայացվեն առցանց՝ անգլերեն կամ հայերեն: Դիմողներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել մեկ դիմում: Գաղափարների ներկայացման վերջնաժամկետը՝ 2018թ. մայիսի 31, ժամը՝ 14:00: Այս ժամկետը լրանալուց հետո դիմումի կայքը հասանելի չի լինի:

Խնդրում ենք հետևել ՔՀ Կամուրջ նախաձեռնության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցության հիմնադրամի սոցիալական լրատվական էջերին՝ Երևանում և մարզերում կայանալիք կողմնորոշիչ հանդիպումների մասին տեղեկանալու համար:

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Դրամաշնորհն ստացողների վերջնական ընտրությունը կկատարի շահույթ չհետապնդող տարաբնույթ ոլորտների կազմակերպություններ ներկայացնող 5-7 փորձառու մասնագետներից բաղկացած ընտրող հանձնաժողովը: Ընտրող հանձնաժողովի անդամները դիմումներն ուսումնասիրում և գնահատում են 0-4 սանդղակի միջոցով, ընդ որում.

  1. Պահանջներին չհամապատասխանող առաջարկ,

  2. Թույլ առաջարկ,

  3. Բավարար առաջարկ,

  4. Լավ առաջարկ,

  5. Գերազանց առաջարկ.

Առաջարկվող գաղափարներն ընտրության գործընթացի առաջին փուլում կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա: Խնդրում ենք նկատի առնել, որ բոլոր չորս չափանիշներին տրվում է հավասար կարևորություն:
 

Գնահատման չափանիշներ՝ գաղափարի ընտրության համար

Առավելագույն գնահատական

  1. Խնդրի նկարագրություն

Որքանո՞վ է լավ ձևակերպված խնդիրը (հիմնված վիճակագրության, այլ տվյալների ու փաստարկների վրա):

4

  1. Ծրագրի նկարագրություն

Առաջարկվող լուծումը որքանո՞վ է փոխկապակցված վեր հանված խնդրին և որքանո՞վ է այն իրատեսական:

4

  1. Նորարարություն

Որքանո՞վ է առաջարկվող ծրագրային գաղափարը նորարարական մոտեցում ապահովում համայնքում առկա տվյալ խնդրի լուծման հարցում:

4

  1. Սոցիալական ազդեցությունը

Որքանո՞վ կարող է առաջարկվող ծրագրային գաղափարը սոցիալական ազդեցություն ունենալ համայնքի վրա:

4

  1. Շարունակականություն

Առաջարկվող գործողություններից ակնկալվող արդյունքները որքանո՞վ են շարունակական:

4

Առավելագույն ընդհանուր միավորը

 

Լիարժեք առաջարկների գնահատման չափանիշները կտրամադրվեն նախնական ընտրությունն անցած հավակնորդներին՝ նախքան լիարժեք ծրագրային առաջարկի ներկայացումը:


pe03039_

Կարևոր հուշում

Ընտրող հանձնաժողովի անդամների խնդիրն է՝ վերոհիշյալ չափանիշների օգնությամբ պարզել լավագույն առաջարկները: Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի կարող անհատական խորհրդատվություն տրամադրել դիմողներին՝ ստացած միավորների, մերժման պատճառների կամ հետագայում ֆինանսավորման հնարավորություններից օգտվելու համար ծրագրային առաջարկների մշակումը բարելավելու եղանակների մասին:

! ՔՀ Կամուրջ ծրագրի թիմը ներգրավված չի լինելու առաջարկների գնահատման և ընտրության գործընթացում և չի կարող որևէ կարծիք հայտնել ընտրության արդյունքների մասին:

Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings

Similar Announcements