Ձմեռային Վիքիճամբար, 2-8 փետրվար 2018, Աղվերան, Հայաստան

Publish Date: Jan 09, 2018

Deadline: Jan 25, 2018

Ձմեռային Վիքիճամբար 2018

1000 most imortant articles logo.svg

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում 2018 թվականի փետրվարի 2-8-ը Աղվերանում կազմակերպում է երիտասարդական ճամբար: Արշավի նպատակն է Հայերեն Վիքիպեդիան որակապես համեմատելի դարձնել անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ առաջատար Վիքիպեդիաների հետ։ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը զարգացնում են կամավորները։

Գոյություն ունի Վիքիպեդիայում 1000 կարևորագույն հոդվածների ցանկ, որն ընդհանուր է բոլոր լեզուներով Վիքիպեդիաների համար։ Այդ ցանկի հոդվածների որակական հայտանիշերով է հիմնականում պայմանավորված տվյալ լեզվով Վիքիպեդիայի պահանջված և վստահված լինելը։

Եթե Դուք 18-35 տարեկան եք, հետաքրքրված եք այս ցանկում ներառված որևէ ոլորտով և/կամ տիրապետում եք անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ մեկ այլ լեզվի, ապա լրացրելով հայտադիմումը դիմեք մասնակցելու մեր երիտասարդական ճամբարին։

Գրանցվել ճամբարին

Ճամբարի մասնակիցները սովորելու են վիքի խմբագրման գործիքներն ու նրբությունները, մասնակցելու են ինտելեկտուալ և մշակութային միջոցառումների և, իհարկե, աշխատելու են դիմում հայտում իրենց կողմից նշված կարևորագույն հոդվածը թարգմանելու և վիքիֆիկացնելու ուղղությամբ։

Ճամբարի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է մի շարք չափորոշիչներով․

  • Վիքիպեդիայի խմբագիրներից ընտրությունը կատարվելու է խմբագրումների քանակի և որակի հիման վրա։ «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում արդեն իսկ հոդվածներ խմբագրող դիմորդները կունենան առավելություն։
  • Դեռևս չխմբագրողներից ընտրությունը կատարվելու է մասնակցության իրենց մոտիվացիայի, կամավորության փորձի և հայտադիմումի այլ տվյալների հիման վրա։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունվարի 25-ի ժամը 24։00֊ն է։ Հարցերի համար կարող եք գրել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության info@wikimedia.am էլ․ փոստին կամ զանգահարել +374 41 118800 հեռախոսահամարին։

Արշավի ինֆորմացիոն աջակիցն է ARMACAD տեղեկատվական ցանցը։

Similar Opportunities


Disciplines

Media

Writing

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia