2017 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային ծրագերի մրցույթ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Publish Date: Nov 30, 2016

Deadline: Dec 19, 2016

2017 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային ծրագերի մրցույթ

Հարգելի գործընկերներ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2017 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային մրցույթ:
2017 թվականի առաջին եռամսյակի ծրագրի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ:
2017 թվականի առաջին եռամսյակի ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել ոչ շուտ, քան 2017 թվականի փետրվարի 1-ը, ավարտը՝ ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 10-ը:
Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Հանդիպում», «Հանդիպումից զատ» և «Համաֆինանսավորում» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ Ձեր ծրագրի բնույթին համապատասխան:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման «Սպորտ և երիտասարդություն» բաժնի 1-ին կետի («Տարածքային համաչափ զարգացման համատեքստում երիտասարդական ծրագրերի էական ավելացում մարզերում, ինչպես նաև երիտասարդության հիմնախնդիրների լուծման գործընթացներում մարզային երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացում»)` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական հասարակական կազմակերպություններին տրվող դրամաշնորհները 2017 թվականի ընթացքում ամբողջությամբ կուղղվեն միայն մարզերում ծրագրեր իրականացնելուն: Նախատեսվող ծրագրերում մարզային երիտասարդության ներգրավումը պարտադիր է:
Երևանում նախատեսվող ծրագրերը համարվելու են ֆորմալ պահանջներին չբարարարող և չեն ուղարկվելու փորձագիտական գնահատման:
Համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի №441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել: Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ միաժամանակ պետք է կցի`

1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկած գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները, կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում է հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված և անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ միասին:
2. Ծրագրի նախահաշվի xls ֆայլը (կցվում է):
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով, ձևաչափը կցվում է):
4. Կազմակերպության կանոնադրությունը:
Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հայրատարության հետ կցված ձևաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ:
Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը հետ կվերադարձվեն հայտատուներին:

Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ. 011 54-69-31

*2017 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում անցկացվող ծրագրերի փորձագիտական արդյունարար գնահատականի նկկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:

ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են ընթացիկ դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները.

1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: Այս տիպի ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:
2. Հիմնական ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: «Ուղևորության» և «Համաֆինանսավորում» տիպի ծրագրերի համար սույն կետում նշված նվազագույն գումարի շեմը կարող է չգործել:
3. Նպատակային ծրագեր. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարող է հայտարարել հատուկ դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ, ելնելով ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարության գերակայություններից, ֆինանսավորման չափը` մինչև 3,5 մլն. դրամ:

Jamanakacuyc2017.xlsx

Caxseri-naxahashiv2017.xlsx


This opportunity has expired. It was originally published here:

http://cragrer.am/node/101

Similar Opportunities


Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia