KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

Կրթական գործիքների ազգային տոնավաճառ Հայաստանում, 20 հոկ. 2017 թ., «ԿԱԶԱ» հիմնադրամ

Publish Date: Oct 13, 2017

Deadline: Oct 17, 2017

Event Dates: from Oct 20, 2017 09:30 to Oct 20, 2017 06:30

Կրթական գործիքների ազգային տոնավաճառ Հայաստանում 

Հայաստանում առաջին անգամ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն անց է կացնելու Կրթական գործիքների ազգային տոնավաճառ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre-ի և SALTO EECA-ի աջակցությամբ:  Միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-ին, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում  (Ա․ Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք 6-րդ հարկ), ժամը 09.30-18.30-ը:

Կրթական գործիքների ազգային տոնավաճառը հարթակ է, որտեղ երիտասարդների հետ/համար աշխատող մասնակիցները կկարողանան շփվել, փոխանակվել ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ոլորտի իրենց մեթոդներով, փորձարկել, վերլուծել և ոգեշնչվել նոր մեթոդների ստեղծման համար:  

Միջոցառմանը հրավիրում ենք մասնակցել կրթական ոլորտի (թե ֆորմալ, թե ոչ ֆորմալ), ինչպես նաև երիտասարդների հետ աշխատողներին, ովքեր  ցանկանում են ծանոթանալ հայ գործընկերների կողմից ստեղծված կրթական գործիքներին:  Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ, և սպասել «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից հաստատմանը: 

Այդ օրը հնարավորություն ունեք նաև ներկայացնել Ձեր կազմակերպության կողմից մշակված գործիք/գործիքները, որի համար անհրաժեշտ է լրացնել վերոնշյալ հայտը մինչև հոկտեմբերի 17-ը, մասնավորապես լրացնելով հայտի վերջին հարցը:    Կրթական գործիքների ազգային տոնավաճառը բաղկացած է լինելու զուգահեռ աշխատարաններից,  երիտասարդական աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության և կրթական մեթոդների մշակման ոլորտի փորձագետների ելույթներից, ինչպես նաև կրթական գործիքների տոնավաճառից:  

Միջոցառմանը կարող եք միանալ նաև ֆեյսբուքում հետևյալ հղումով. http://bit.ly/2gAmtCP 

Հարցերի դեպքում զանգահարեք 010-54-18-44 հեռախոսահամարով:

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia

Event Types

Meetings