«Լույս» հիմնադրամի ուսանողների դասախոսությունները Հայկական Երիտասարդական Տիեզերագիտական Ընկերության համար

Publish Date: Sep 12, 2010

2010թ. օգոստոսի 14-ին «Լույս»-ի ուսանողներ Տիգրան Շահվերդյանն ու Արմեն Մկրտչյանը, ԱՐՄԱԿԱԴ-ի հետ համատեղ, Հայկական Երիտասարդական Տիե­զերագիտական Ընկերության (ՀԵՏԸ) անդամների համար հանդես եկան դա­սա­խոսություններով:

Տիգրան Շահվերդյանը, ով Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի հայ ուսանողների ասոցիացիայի նախագահն է, ինչպես նաև ՀԵՏԸ անդամ և այդ ընկերության Տիեզերագիտական Ակումբի նախկին ուսանող, խոսեց Արեգակնային հա­մակարգում միջմոլորակային և միջաստղային փոշու ուսումնասիրության և դրա հետ կապված իր սեփական աշխատանքների մասին: Հետո նա պատմեց տիեզերական հետազոտություն­ների ժամանակակից միտումների, տիեզերա­կան տարածության և մարմիննե­րի յուրացման ու բնակեցման հեռանկարների, ինչպես նաև տիեզերական հետազոտություններում մասնավոր սեկտորի դերի ու զար­գացման մասին:

Արմեն Մկրտչյանը, ով Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի Օդա­գնացության և Աստղագնացության բաժնի մագիստրատուրայի ուսանող է, պատմեց անօդաչու թռչող սարքերի անցյալի ու ներկայի, առկա նորագույն տեսակների և դրանց բնութագրերի, կատարելագործման հնարավորություն­ների և այդ ուղղությամբ իր կատարած աշխատանքների մասին: Նա ներկա­յացրեց նաև իր տեսա­կետներն այն մասին, թե ինչպես կարելի է դրանք ներ­գրավել Հայաստանի օդագնացության մեջ:

ՀԵՏԸ նախագահ Ավետիք Գրիգորյանը նշեց, որ այս միջոցառումը աննախա­դեպ էր Ընկերության պատմության մեջ. առաջին անգամ հավաքվել էին նրա դարբ­նոցով անցած գրեթե բոլոր սերունդների ներկայացուցիչները՝ ընդհուպ մինչև Տիեզերագիտական Ակումբի այսօրվա ամենաերիտասարդ սաները: Ներ­կա­յացված նյութերը և հատկապես դրանց քննարկումնե­րը չափազանց հե­տաքրքիր էին: Միջոցա­ռումը սկզբնավորեց նոր ծրագրեր և հաստա­տեց նոր գործնական կա­պեր Ընկերության անդամների միջև:

Հայկական Երիտասարդական Տիեզերագիտական Ընկերությունը (ՀԵՏԸ) իրավաբա­նո­րեն գրանցված չէ, բայց ըստ էության գործում է որպես լիարժեք հասարակական կազմա­կերպու­թյուն՝ սկսած 1988թ.-ից: Ընկերու­թյան Տիեզերագիտական Ակումբը ևս ստեղծվել է 1988թ. (2003թ.-ից գործում է որպես ՀՀ ԿԳՆ Տեխնիկական Ստեղծագործության հանրապետական կենտրոնի խմբակ):

Ընկերության և Ակումբի նպատակն է բավարարել հայ աշակերտնե­րի և ուսա­նողների գիտա­տեխնիկական հե­տաքրքրությունները, նրանց մեջ սեր սերմանել դեպի բնա­գի­տա­կան և տեխ­նիկական բնագավառ­ներ և խրախուսել համապատասխան մասնագիտական կողմ­նո­րո­շումը:

Ընկերության և Ակումբի կրթական, ստեղծագործական գործունեության և հետաքրքրություն­նե­րի հիմ­նական ոլորտներն են օդագնացությունը, աստղագիտությունն ու տիե­զերագնացու­թյունը: Ակումբը նշված թեմաներով մշտապես վարում է երկամյա արտադպրոցա­կան դասըն­թացներ դպրո­ցականների համար, իսկ Ըն­կե­րությունը, ներգրավելով նաև ԲՈւՀ-երի հե­տաքրքրվող ու­սա­նողների, կազմակերպում հետազոտական աշխատանքներ, էքսկուրսիա­ներ ու գիտար­շավ­ներ, անցկացրնում միջոցա­ռում­ներ (դասա­խոսու­թյուններ, կատար­ված աշխա­տանքների զեկու­ցում­ներ ու քննարկումներ), օժանդակում այլ կրթական ծրագրերի: 1995-ին, նույնիսկ, կազմակերպվել է եռօրյա երիտասար­դա­կան տիե­զերագիտական գի­տաժողով:

Ակումբի սաները հաղթողներ են ճանաչվել բազմաթիվ հանրապետական և միջազգային գի­տատեխնիկական մրցույթներում, դարձել բարձրակարգ մասնագետներ գիտության և տեխ­նի­կայի տարբեր բնագավառներում:

Similar Opportunities