Կոլմոգորովի անվան գիշերօթիկ դպրոցի նորանշանակ տնօրեն, երիտասարդ քաղաքական գործիչ և քիմիկոս Անդրեյ Անդրիանովի կեղծ հրապարակումների աղմկահարույց պատմությունից հետո Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական խորհուրդներից մեկի ստուգման նպատակով ստեղծված ՌԴ Կրթության և գիտության նախարարության հանձնաժողովը երկու ամիս աշխատանքից հետո որոշում կայացրեց:
Արդյունքները կանխատեսելի են. պաշտոնական եզրակացություններ են ստացվել այն մասին, որ կեղծ պաշտպանությունները համատարած բնույթ են կրել: Խորհուրդը կկազմացրվի, կեղծարարները կզրկվեն գիտական աստիճանից: Իրավիճակը սրում է այն փաստը, որ խորհրդի ղեկավարն է ոչ այլ ոք, քան ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, դպրոցական դասագրքի հեղինակ և Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի՝ պատմության գծով փորձագիտական խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Դանիլովը: Իսկ գրագող Անդրիանովի գիտական ղեկավարի դերում հանդես է եկել Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ կարգի մեդալակիր Մարինա Առաքելովան: Հավանաբար, առաջին կարգին արժանանում են փսևդոգիտությունների քվազիդոկտորներ պատրաստելու համար…
Հանձնաժողովի որոշումը հրապարակեց դրա նախագահ, կրթության և գիտության փոխնարար Իգոր Ֆեդյուկինը: Երբեմն թվում էր, թե ընթերցվածը ոչ թե պաշտոնական փաստաթուղթ է, այլ «Ոսկե Ցլիկի» սևագիր հատվածներից մեկը: Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում այս ամբողջ ընթացքում գոյություն է ունեցել զուգահեռ քվազիգիտական տիեզերք, որտեղ փսևդոատենախոսներն ակտիվորեն մեջբերել և ընդդիմախոսել են միմյանց:
Հանձնաժողովը ստեղծվել է նախարար Դմիտրի Լիվանովի՝ 2012թ. Նոյեմբերի30-ի հրամանով: Բացի պաշտոնյաներից, հանձնաժողովի կազմում են.
- Ն. Ն. Միկլուխո-Մակլայի անվան Ռուսաստանի գիտություններիակադեմիայի (ՌԳԱ) Ազգաբանության և մարդաբանության ինստիտուտիև Ռուսաստանի պետական հումանիտար ինստիտուտի տնօրեն, ՌԳԱակադեմիկոս Վալերի Տիշկովը,
- ՌԳԱ Ռուսական պատմության ինստիտուտի տնօրեն Յուրի Պետրովը,
- Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պատմության ֆակուլտետիդեկան Ալեքսանդր Կամենսկին,
- Սանկտ Պետերբուրգի պատմության ֆակուլտետի դեկան Աբդուլա Դաուդովը,
- Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի պրոռեկտոր Բորիս Կոլոնիցկին,
- Ուրալի դաշնային համալսարանի պրոռեկտոր Մաքսիմ Խոմյակովը,
- ՌԳԱ Տեղեկատվության փոխանցման խնդիրների ինստիտուտիփոխտնօրեն Միխաիլ Գելֆանդը:
Փորձագետներն ընտրել են Խորհրդում պաշտպանված շուրջ 200 ատենախոսություններից 25-ը՝ գրված վերջին հինգ տարիների ընթացքում: Ամսագրերի խմբագրությունները պաշտոնապես հաստատեցին, որ դրանցից 24-ի հեղինակներ երևակայական հրապարակումներ են նշել: 22 դեպքերում այն բուհերը, որտեղ, իբրև թե, պատրաստվել են ատենախոսությունները, հերքեցին այդ փաստը: Ատենախոսություններից 7-ը, համաձայն Ռուսաստանի պետական գրադարանի եզրակացության, չեն կարող համարվել բնագիր. տեքստի 13%-90%-ը փոխառված է:
Երբ ատենախոսության մեջ հայտնաբերվում է ակնհայտ գրագողություն ու կեղծիք, այդպիսի աշխատանքը պետք է առնվազն ետ կանչվի: Այնուհետ գործել ըստ օրենքի. գրագողության հեղինակի և տվյալ ատենախոսության պաշտպանությունը կազմակերպած անձանց համար պետք է որ օրենքով նախատեսված պատիժ լինի:
Սակայն ավելի կարևոր է ձգտել այնպիսի իրականության, երբ ինքը՝ մասնագիտական շրջանակը դուրս կմղի այդպիսի «գիտնականների», որպեսզի ոչ ոքի մոտ ցանկություն չառաջանա ատենախոսություն պաշտպանել՝ առանց հետազոտություններով զբաղվելու: Ամեն դեպքում գիտական աշխատությունների որակի գնահատման գլխավոր գործիքը փորձագիտական գնահատականն է և վարկանիշային ցուցիչները, որոնք մեզ մոտ, ցավոք, դեռ չեն գործում:
Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի բյուրոկրատական պահանջները ենթադրում են ձևական գործողությունների շարք, որոնք առանձնակի խոչընդոտ չեն ներկայացնում ո՛չ թեկնածուական, ո՛չ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության գործընթացում:
Ընդ որում ոչ միայն պատմական, այլև հումանիտար այլ գիտությունների դեվալվացիան շարունակվում է: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Կարծում եմ, որ Ռուսաստանում ատենախոսությունների պաշտպանության գործընթացը պետք է նմանեցնել եվրոպականին: Սորբոնում, օրինակ, պաշտպանությունն այժմ ավելի բաց է իրականացվում, հայտնի են հանձնաժողովի բոլոր անդամների անունները, քվեարկությունը բաց է, ոչ թե գաղտնի՝ ինչպես մեզ մոտ: Եւ հանձնաժողովի անդամները անձնական պատասխանատվություն են կրում իրենց որոշման համար: Բացի այդ, հնարավոր է՝ գիտական աստիճանը հաստատող դիպլոմում պետք է նշվի ո՛չ միայն մասնագիտական խորհրդի համարը, այլև այն հաստատությունը, որտեղ անցկացվում է պաշտպանությունը:
Իհարկե, կանխարգելիչ միջոցներով հնարավոր չի լինի վերևից կանգնեցնել կեղծ ատենախոսությունների հոսքը: Ինչպես արդեն ասացի՝ խնդիրը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե գիտական հանրությունը վերածվի ինքնակարգավորվող կազմակերպության: Դեռ այդպես չէ: Պատմագիտության ոլորտում կան նման օրինակներ, այդ կառույցները, սակայն, որպես կանոն, զբաղված են իրենց մասնավոր խնդիրներով: Անցած տարի ստեղծվեց Ռուսական պատմական միությունը, տեսնենք, հնարավոր է՝ այն կարող է հանձն առնել այդպիսի գործառույթներ: Թեև այս նախաձեռնությունը նույնպես վերևից էր, ոչ թե՝ ստորին օղակներից: Կան առանձին պատմաբաններ, ովքեր ակտիվորեն դրսևորում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը, ինչպես օրինակ՝ Իվան Կուրիլան՝ Վոլգոգրադից, բայց նրանք շատ չեն: Երբ այդպիսի մարդկանց թիվն ավելանա, իսկ ԶԼՄ-ներն ավելի շատ ուշադրություն հատկացնեն այս թեմային՝ այդ թվում զարգացնելով լրագրողական հետազոտության ժանրը, ավելի քիչ կլինեն այն գիտական աստիճանները, որոնց առանցքում իսկական գիտություն չկա:
Բորիս Իլիզարով, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի պրոֆեսոր.
- Խորհդային շրջանում էլ էին օրինապահության համար գիտական աստիճաններ շռայլում: Կուսակցական շրջանակներում դա տեղի էր ունենում պարբերաբար: «Պերեստրոյկայից» հետո գիտությունը փլուզված էր. հայտնվեցին փսևդոգիտական հաստատություններ և նույնիսկ ակադեմիաներ, կեղծ ատենախոսների համար ընդարձակ դարպասներ բացվեցին:
Պատմաբանները մեզ մոտ միշտ դժվարությունների են բախվել: Նրանք մշտապես ստիպված են եղել ծառայել պետության շահերին: Իշխանությունը ձգտում է պատմագիտությունը շահարկել՝ գաղափարախոսական կամ քաղաքական նպատակներով: Միակ միջոցը դրա դեմ՝ պատմագիտության մեջ բացարձակ հոգնականություն թույլ տալն է: Չի կարող լինել մեկ հայացք անցյալին, մեկ դասագիրք:
Բոլոր հոսքերը, բոլոր դպրոցները՝ բացի խիստ ծայրահեղականներից, գոյության իրավունք ունեն: Նրանք պետք է գաղափարական պայքար մղեն, և իշխանություններն իրավունք չունենան միջամտելու: Ոչ մի դեպքում ազդեցություն չունենալ գիտնականների վրա: Այդ ժամանակ արդեն որոշ՝ ոչ այնքան մաքրասեր մարդիկ կկորցնեն իշխանությանը մոտենալու նկրտումներով գիտական գործունեություն ծավալելու ցանկությունը:
Բացի այդ, ավելի խիստ մոտեցում է անհրաժեշտ հումանիտար ոլորտի ներկայացուցիչների հանդեպ: Պետք է անցկացնել, չեմ ասի՝ մաղում (լավ բառ չէ), բայց ավելի խիստ վերահսկում: Եվ բարձրացնել դասավանդման որակը: Ես արդեն 40 տարի է՝ դասավանդում եմ ու տեսնում. անգրագետ մանկավարժները սկսել են իրենց շատ հանգիստ զգալ: Ակադեմիական գիտության մեջ նույնպես շատ բարդություններ ու թերություններ կան, բայց, այնուամենայնիվ, այստեղ պահվում է բարձր մակարդակը: Համենայն դեպս մեզ մոտ՝ Գիտությունների ակադեմիայում, հոգնականություն այսօր գոյություն ունի:
Բարձագույն ատեստացիոն հանձնաժողովը հին, կարծրացած, ստալինյան օրգանիզմ է: Այն խեղդված է բյուրոկրատական պահանջների մեջ և բազմաթիվ սխալներ է թույլ տալիս: Ձևավորված մասնագիտական խորհուրդները շատ թույլ են, հատկապես մակերեսային մակարդակով: Իմ դիտարկումներով՝ Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովն իրեն բոլորովին չի արդարացնում:
Մենք Եվրոպայից սովորելու շատ բան ունենք: Այնտեղ բարձրագույն դպրոցի համակարգը ձևավորվել է դարերի ընթացքում: Հնարավոր չէ երկրում միանման պահանջներ ներկայացնել բոլոր գիտություներին: Բարձրագույն դպրոցը և Գիտությունների ակադեմիան պետք է ատենախոսությունների պաշտպանության սեփական չափանիշներ մշակեն: Այդ ժամանակ հաստատությունները կսկսեն մրցակցել միմյանց հետ, ինչը տեղի է ունենում արևմուտքում:
Ի դեպ, հեղափոխությունից առաջ հենց այդպես էլ եղել է: Մարդիկ ձգտում էին ընդունվել Պետերբուրգի, Մոսկվայի, հետագայում նաև՝ Կազանի համալսարաններ: Դա կրթության մեջ բարձրագույն մակարդակն էր: Եվ, ի դեպ, կարծիքների հոգնականության պակաս էլ չկար: Պատմաբանների մի մասը միապետական հայացքների կրող էր, մյուսները՝ բուրժուական կամ հեղափոխական:
Կայսերական Ռուսաստանում ժողովրդավարությունը բացակայում էր, սակայն գիտության ոլորտում եվրոպական մակարդակ էր գործում: Կեղծ ատենախոսությունների հոսքով այսպիսի իրավիճակ այն ժամանակ անհնարին կլիներ:
0 Comments