ԵԳԱԾ Երիտասարդ Գիտնականների Մրցանակաբաշխություն

Publish Date: Dec 04, 2012

Deadline: Jan 15, 2013

ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը հայտարարում է երիտասարդ գիտնականների(մինչև 35 տարեկան)  մրցանակաբաշխություն հետևյալ անվանակարգերում.

  1. Մաթեմատիկա և ինֆորմատիկա– Ս. Մերգելյանի անվան մրցանակ
  2. Ֆիզիկա և աստղագիտություն – Գ. Ասկարյանի անվան մրցանակ
  3. Քիմիա – Ջ. Չամիչյանի անվան մրցանակ
  4. Կյանքի մասին գիտություններ – Հ. Բունիաթյանի անվան մրցանակ
  5. Երկրի մասին գիտություններ – Ա. Նազարովի անվան մրցանակ
  6. Տեխնիկական գիտություններ և մեխանիկա – Ն. Հարությունյանի անվան մրցանակ
  7. Պատմություն և ազգաբանություն – Հ. Օրբելու անվան մրցանակ
  8. Լեզվաբանություն և գրականագիտություն – Հ. Աճառյանի անվան մրցանակ
  9. Քաղաքական գիտություններ, սոցիոլոգիա և հոգեբանություն – Ն. Ադոնցի անվան մրցանակ
  10. Տնտեսագիտություն և իրավագիտություն – Մ. Գոշի անվան մրցանակ
  11. Արվեստագիտություն և փիլիսոփայություն – Գ. Նարեկացու անվան մրցանակ

Յուրաքանչյուր անվանակարգում նախատեսվում է սահմանվել 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակներ: Մրցանակակիրները կստանան դիպլոմներ և դրամական պարգևներ համապատասխանաբար 400.000, 300.000 և 200.000 ՀՀ դրամի չափով:

Մրցանակաբաշխությանը մասնակցող երիտասարդ գիտնականը պետք է՝

1. լինի ՀՀ քաղաքացի,

2. լինի մինչև 35 տարեկան (ծնվ. 1978թ. հունվարի 1-ից հետո),

3. աշխատի ՀՀ որևէ գիտական կամ գիտակրթական հաստատությունում:

Մրցույթի ժամանակ հաշվի են առնվելու հայտատուի վերջին 5 տարվա գիտական ձեռքբերումները. 2008թ.-ի հունվարի 1-ից մինչև 2013թ.-ի հունվարի 1-ը:

Մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

1. հայցողի դիմում-հայտը,https://dl.dropbox.com/u/82313675/mrcanak.%20hayt.doc

2. անձնագրի և սոցիալական քարտի պատճենը,

3. կենսագրական տվյալները (resume/CV),

4. տեղեկանք աշխատանքի կամ ուսման վայրից,

5. հայտում նշված տեղեկատվությունը հավաստող փաստաթղթեր:

Մրցույթի մասին բոլոր մանրամասն տվյալները և մասնակցության հայտը (https://dl.dropbox.com/u/82313675/mrcanak.%20hayt.doc) կարելի է գտնել Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆեյսբուքյան խմբում`http://www.facebook.com/groups/321785487875421/:

Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով` egac2012@gmail.com էլ. փոստով,  վերնագրված` “prize”: Հայտատուն հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն նշված էլ. փոստին ուղարկելուն զուգահեռ պետք է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆեյսբուքյան խմբում`http://www.facebook.com/groups/321785487875421/, տվյալ մրցույթի հայտարարության գրառման տակ թողնի հաղորդագրություն հեևյալ բովանդակությամբ` անուն, ազգանուն, անվանակարգ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013թ.-ի հունվարի 15-ն է:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր

Similar Opportunities


Opportunity Types

Awards

Host Countries

Armenia