ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) և ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ Հ ԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ – դասընթաց

Publish Date: Oct 23, 2011

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Երևանի պետական համալսարանի հեռաուսուցման լաբորատորիան հայտարարում է“ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) և ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ” դասընթացի մեկնարկը:

Դասընթացի նպատակն էվերապատրաստել մասնակիցներին ժամանակակից մասնագիտությունների համակարգում առավել արդիական և պահանջված ոլորտներում`  հասարակայնության հետ կապերի (PR-ի) և մարքեթինգային հաղորդակցությունների բնագավառում: Ունկնդիրները կծանոթանան  PR-ի և մարքեթինգի հիմունքներին, հիմնական հասկացություններին, գործիքների կիրառմանը, նորագույն մեխանիզմներին և տեխնոլոգիաներին, որոնք մշակվել և իրենց կիրառությունն են գտել այսօր աշխարհում:

Ակնկալվող արդյունքներն են`

Դասընթացի շրջանավարտները կկարողանան

  •  ինքնուրույն մշակել  և իրականացնել PR- նախագիծ
  •  հանդես գալ և աշխատել որպես PR-ի և մարքետինգի մասնագետ Հայաստանի  կոմերցիոնկազմակերպություններում
  •  իրականացնել PR և մարքեթինգային հետազոտություններ

Դասընթացը ներառում է`

       ԿՈՐՊՈՐԱՏԻՎ PR

       ՄԵԴԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Media relations) ԵՎ PR ՏԵՔՍՏԵՐ

       ՔԱՂԱՔԱԿԱՆ PR ԵՎ ԻՄԻՋՄԵՅՔԻՆԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

       ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ԲՐԵՆԴԻՆԳ

       ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՐՔԵՏԻՆԳ

       PR ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դասավանդում են ՀՀ ակադեմիական և գործնական ոլորտների առաջատար մասնագետները: Դասավանդումը իրականացվում է հայերեն լեզվով:

Ունկնդիրներին տրամադրվում են բոլոր առարկաների ուսումնական նյութերը հայերեն լեզվով:

Դիմումները ընդունվում են  ս./թ. հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 28-ը ԵՊՀ սոցիոլոգիայի 

                                                    ֆակուլտետ հեռաուսուցման լաբորատորիա սենյակ 307

Դասընթացի մեկնարկը`       հոկտեմբերի 29-ը 2011թ

Դասընթացի տևողությունը` 12 ամիս (մեկ տարի)

Դասընթացի վարձավճարը` 192 000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր առարկան` 24 000 ՀՀ դրամ) :

Մասնակցության համար ներկայացնել`

Անձնագրի պատճեն

Սոցիալական քարտի պատճեն

Դիպլոմի կամ ավարտական վկայականի պատճեն

CV

Մեկ 3X4 լուսանկար

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Similar Opportunities