ARMACAD  Follow

Ոչ միայն ծրագրավորողի աշխատանք ԱՐՄԱԿԱԴ ընկերությունում

Publish Date: Sep 27, 2016

Deadline: Oct 15, 2016

ԱՐՄԱԿԱԴ ընկերության հիմնադիր Խաչիկ Գևորգյանը փնտրում է ԱՐՄԱԿԱԴում երջանկությունն և դժբախտությունը, հաջողություններն ու անհաջողությունները, շահույթն ու պարտքերը (այդպիսի բան դեռ չկա) նրա հետ կիսող, բանիմաց ծրագրավորող, ով կդառնա կազմակերպության համահիմնադիր։

Անկախ մասնագիտական որակներից, տվյալ անձնավորությունը պետք է առաջին հերթին կարողանա հանդուրժել կազմակերպության հիմնադիր Խաչիկի բազմաթիվ հարցերը, քսանչորսժամյա հեռախոսազանգերը, ցուցումները, հանկարծակի բայց տեղին բռնկումները, պահանջները և բոլոր այլ բացասական աշխատանքային դրսևորումները։ Ինչպես նաև պետք է պատրաստ լինի գարեջրի ու թթի օղու ընկերակցությամբ քննարկել կյանքի իմաստն ու ԱՐՄԱԿԱԴ կազմակերպության զարգացման հեռանկարները, քանի որ միայն միասին կարող ենք ԱՐՄԱԿԱԴը դարձնել ինը միլիարդից մինչև քառասունյոթ միլիարդ դրամ արժեք ունեցող կազմակերպություն։

Աշխատակիցը պետք է ոչ միայն տիրապետի HTML, CSS, JavaScript, PHP, SQL ու հարակից բազմաթիվ այլ լեզուների ու ծրագրերի, այլև ունենա արագ կողմնորոշվելու ունակություն, կարողանա անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Ամազոնենց հետ, զանգել Գուգլենց, գրել Գոդեդիենց, Մեյլչիմփենցից կորզի զեղչեր, լավ հարաբերություններ ունենա սերվեր ադմինիստրատորի հետ, տիրապետի առցանց վճարային համակարգերին, կարողանա armacad.info կայքին ինտեգրել բազմաթիվ այլ հարակից ծրագրեր և այլն։

Մեր ապագա ծրագրավորողը պետք է ունենա բիզնես մտածողություն, որպես համահիմնադիր տիրապետի վաճառքների գործընթացին, չնայած դրանով անմիջականորեն չի զբաղվելու։

Մենք փնտրում ենք մարդու, ով ինքնամոռաց կնվիրվի ԱՐՄԱԿԱԴին ու մեր թիմի հետ համատեղ կկարողանա հաջողության հասնել։ 

Հիշեցնենք նաև, որ բացի Խաչիկ Գևորգյանից, անհրաժեշտ է հանդուրժել նաև Քրիստինեին, Վարսերին, Ջուլիին, Նարինեին, Ղաբուզյանին, Անուշին, Իռենին, Արփիին, Արմենին ու Էդգարին։

Աշխատավարձը կքննարկենք, բայց մենք առաջարկում ենք կազմակերպության համասեփականատիրոջ տարբերակը։

-----------------------------------------------

Դիմելու համար խնդրում ենք զանգահարել 091557978 համարով զրուցել ու պայմանավորվել։

Similar Opportunities


Disciplines

IT

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia