U.S. Department of State  Follow

Ընդունելություն մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով 2018 թ., Վրաստան

Publish Date: Jun 20, 2018

Deadline: Jul 08, 2018

Ժուռնալիստիկայի եւ մեդիա կառավարման կովկասյան դպրոց

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 8 հուլիսի, 2018թ.

Ծրագրի մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման կովկասյան դպրոցը կատարում է ՀՀ քաղաքացիների ընդունելություն  մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով:

Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման կովկասյան դպրոց,

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ.

հասցե` Վրաստան, ք. Թբիլիսի, Բրոս փողոց 2

հեռ./ֆաքս` 99532 93-14-66, բջջային` 99599 50-24-46

էլ. փոստ` jschool@gipa.ge կայքէջ` www.gipa.ge

Մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագիրը լավ հիմքերի վրա է դնում ուսանողների քննադատական և նորարար մտածողությունը, ապահովում է լրագրողական և ղեկավարման գիտելիքներ ու հմտություններ մերօրյա մուլտիմեդիա միջավայրում հաջող գործելու համար: Այն նաև հիմնարար գիտելիքներ է տալիս նոր կոնցեպտների ու մեդիա տեսությունների մասին, որոնք ապագա լրագրողների և մեդիա դաշտի կառավարողների համար հույժ կարևոր են: Ուսումնական ծրագրի գերակշիռ մասն անցկացվելու է Մուլտիմեդիա կրթության նորաբաց կենտրոնում:

Այս ծրագիրն առանձնանում է գործնական ուսուցման շեշտադրմամբ: Ուսանողների տրամադրության տակ է գտնվում ժամանակակից մուլտիմեդիա լաբորատորիա, ուր նրանք կարող են գործնականում կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պատրաստելով տպագիր և  հեռարձակման նյութեր, այդ թվում՝ կարճ վավերագրական ֆիլմեր: Բացի այդ, ուսանողները կզարգացնեն իրենց լրագրողական և ղեկավարման հմտությունները՝ աշխատելով Ռադիո GIPA-ում, որը Վրաստանում բուհին կից գործող միակ ռադիոկայանն է: Դա ուսանողներին թույլ կտա ոչ միայն մասնագիտական փորձ կուտակել հետագա կարիերայի համար, այլ նաև հարթակ կհանդիսանա անկախ ու փորձարարական մեդիա բովանդակության մշակման համար:

Ծրագրի տևողությունը 4 կիսամյակ է՝ 2018թ. սեպտեմբերից մինչև 2020թ. մայիս և Հայաստանից կընտրվի առավելագույնը 6 մասնակից: 2018թ. սեպտեմբերից 2019թ. դեկտեմբեր ուսուցումը կլինի Վրաստանում, իսկ 4-րդ կիսամյակը որպես ինքնուրույն ծրագիր ուսանողները կանցկացնեն Հայաստանում, ապա 2020թ. մայիսին կվերադառնան Վրաստան իրենց թեզի պաշտպանության  կամ ավարտական աշխատանքի հանձնման համար: Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում ուսանողները կկարողանան օգտվել համակարգիչներից, աուդիո և վիդեո սարքավորումներից, ինտերնետից և ժուռնալիստիկայի գրադարանից:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ընտրված մասնակիցներին կապահովի ֆինանսական օժանդակություն՝ ուսման վարձի հարցում և թոշակ՝ Վրաստանում ուսանելու ժամանակահատվածի համար:

Ովքեր կարող են դիմել

  • Մինչ դրամաշնորհի տրամադրման պահը բակալավրի կոչում ստացած

  • ՀՀ քաղաքացի և ՀՀ-ում մշտապես բնակվող անձինք, ովքեր

  • լավ տիրապետում են անգլերենին, ինչը կստուգվի բանավոր հարցազրույցի և/կամ գրավոր քննության միջոցով.

  • արական սեռի դիմողների դեպքում անհրաժեշտ է, որ անցած լինեն զինվորական ծառայություն կամ ունենան տարկետման իրավունք:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը, ինչպես նաև նշել, թե ինչ հետազոտական ծրագիր եք պատրաստվում իրականացնել վերջին կիսամյակում: Անհրաժեշտ է նաև երեք երաշխավորագիր:

Դիմելու կարգը

Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://www.usa.am/forms/site/view?id=cfebcbc59a8faaafc4265f5d1174f9da

Դիմելու գործընթացը սկսելուց առաջ նախապատրաստեք հետևյալը.

  1. հիմնավորում, թե ինչու եք ցանկանում սովորել Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում.

  2. երեք անձի տվյալներ, ովքեր պատրաստ են երաշխավորել ձեզ՝  ըստ ձեր ակադեմիական կարողությունների ու մասնագիտական նպատակների.

  3. անգլերենի քննության գնահատական, եթե ունեք, որը փաստում է, որ գրելու, լսելու ու քերականության մասով ունեք իմացության B2 մակարդակ:

Բոլոր հայտերը, այդ թվում երաշխավորագրերը կդիտարկվեն տեխնիկական ու ակադեմիական համապատասխանության տեսանկյունից և բոլոր չափանիշներին համապատասխանող թեկնածուները հարցազրույց կանցնեն այս ծրագրի նպատակով դեսպանատանը ձևավորված հանձնաժողովում: Հանձնաժողովի ընտրած թեկնածուների մասնակցությունը վերջնականապես կհաստատվի ԱՄՆ-ում Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի կողմից: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն այդ մասին և նրանց հետ կստորագրվեն առանձին դրամաշնորհային պայմանագրեր:

Ընտրության չափանիշները

Հաշվի են առնվում հետևյալ գործոնները. մասնագիտական որակավորումներ, առաջարկվող հետազոտության թեմա (որակ, նպատակահարմարություն), ինչպես են օգտագործվելու ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հետագայում և անգլերենի իմացություն: Նախապատվությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր արդեն աշխատում են կամ ուզում են աշխատել որպես լրագրող և մեդիա կառավարման ոլորտում չեն: Նախապատվություն կտրվի նաև մարզերից դիմած անձանց և լրագրողական աշխատանքի քիչ փորձ ունեցող անձանց: Խրախուսելի են հայտերը բիզնեսի և տնտեսագիտության ոլորտում ուսանած կամ մասնագիտական փորձ ունեցող անձանցից:

Լրացուցիչ տեղեկություններ

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը հիմնադրվել է 1994թ.-ին ԱՄՆ կառավարության և ԱՄՆ հանրային կառավարման ազգային ակադեմիայի աջակցությամբ: Այն շահույթ չհետապնդող ոչ-կառավարական կրթական հաստատություն է, որտեղ պատրաստվում են բարձրորակ քաղաքացիական ծառայողներ` նպաստելու Կովկասի ժողովրդավարական ու շուկայական տնտեսության բարեփոխումներին:

Ժուռնալիստիկայի ու մեդիա կառավարման կովկասյան դպրոցը հիմնադրվել է 2001թ. Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում` ժուռնալիստիկայի, մեդիա կառավարման և կապի ու հաղորդակցության ոլորտի կրթական ու վերապատրաստման ծրագրերի միջոցով նպաստելու արհեստավարժ լրատվամիջոցների զարգացմանը Կովկասում:  Դպրոցի գաղափարախոսությունն այն է, որ արդարացի և ճշգրիտ լրատվության ապահովման համար անհրաժեշտ հմտություններով զինված լրագրողները բարձրացնում են լրագրողական գործունեության մակարդակը և լավագույնս ծառայում են հանրությանը ՝ ապահովելով հավաստի տեղեկատվություն և մասնագիտական էթիկայի ամենաբարձր ստանդարտներ:

Similar Opportunities


Disciplines

Journalism

Media

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Georgia