Սոցիոլոգի մասնագիտական պրակտիկայի անցկացման հնարավորություն

Publish Date: Jul 23, 2015

Deadline: Aug 25, 2015

Սոցիոլոգի մասնագիտական պրակտիկայի մասին

«ՄԻԱՍԻՆ» Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը հայտարարում է սոցիոլոգի մասնագիտական պրակտիկայի անցկացման հնարավորության մասին:

Պրակտիկայի ընթացքում  մասնակից(ներ)ը հնարավորություն կստանան «ՄԻԱՍԻՆ»  ՀՈւԱՇՊ ՀԿ կողմից իրականացվող ««ՄԻԱՍԻՆ»  ընդդեմ կոռուպցիայի»  ծրագրի շրջանակներում գործնականում կիրառել իրենց մասնագիտական հմտությունները, ձեռք բերել փորձ, ինչպես նաև խորացնել սեփական հմտությունները սոցիոլոգիայի ասպարեզում:

Պրակտիկան տևելու է երկու ամիս: Անցկացման վայրը` քաղաք Արարատ։

Պրակտիկան մեկնարկելու է սեպտեմբեր ամսին և տևելու է մինչև հոկտեմբերի 31-ը (ոչ լրիվ աշխատանքային օր):

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցները կխրախուսվեն։

Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սոցիոլոգիայի ֆակուլտետներում սովորող բարձր կուրսերի ուսանողները: Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV) ngo.together@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015 թ-ի օգոստոսի  25-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «ՍՈՑԻՈԼՈԳԻ ՊՐԱԿՏԻԿԱ»: Հեռախոս՝ 093 07-68-88, կոնտակտային անձ՝ Տիգրան Շիրինյան։

Similar Opportunities


Disciplines

Sociology

Host Countries

Armenia