Caucasus Research Resource Center (CRRC) - Armenia  Follow

«R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ» թեմայով դասընթաց, ՀՌԿԿ-Հայաստան

Publish Date: Sep 11, 2015

Deadline: Sep 28, 2015

Event Dates: from Oct 01, 2015 05:00 to Oct 02, 2015 06:00

«R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ» թեմայով դասընթաց

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է

«R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ»

թեմայով դասընթացի, որը կվարի տ.գ.թ. Հաբեթ Մադոյանը (ՀԱՀ)

Վայր՝ՀՌԿԿ-Հայաստան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Դասընթացի նկարագրությունը.

Դասընթացի նպատակը վիճակագրական վերլուծություն իրականացնող հետազոտողներին R վիճակագրական փաթեթի հնարավորություններին ծանոթացնելն է: Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն R վիճակագրական փաթեթով աշխատելու հիմունքներին, համակարգում պարզագույն վիճակագրական հաշվարկներ կատարելու ֆունկցիաներին և կկարողանան կառուցել ռեգրեսիոն մոդելներ:
Ուսուցման ընթացքում կօգտագործվեն R համակարգի փաթեթներին կցված տվյալների օրինակներ:

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը.

1-ը հոկտեմբեր.

R վիճակագրական վերլուծությունների համակարգի ներածություն: R Studio ծրագրային միջավայրի ակնարկ: Ծանոթություն R վիճակագրական փաթեթի համակարգի հետ:
Փոփոխականների, տվյալների և ֆունկցիաների տեսակները R համակարգում: Տվյալների ներբեռնումը և արտաբերումը R համակարգից: Գործողություններ փոփոխականների և մատրիցների հետ: Տվյալների վերափոխում R համակարգում:
Տվյալների բազաների միավորում, տվյալների առանձնացում և գրաֆիկական արտացոլում R համակարգում: Պարզագույն վիճակագրական հաշվարկներ R համակարգում՝ միջին թվաբանական, միջին քառակուսային շեղում: Աղյուսակների պատրաստում և արտաբերում R համակարգից: Պարզ գծային ռեգռեսիոն մոդելի կառուցում R համակարգում:

2-ը հոկտեմբեր.

Դասակարգող մոդելների (classification models) կառուցում R համակարգում: Բինար լոգիստիկ ռեգռեսիոն մոդելների կառուցում և կառուցած մոդելի դիագնոստիկա: Decision Tree մոդելների միջոցով բինար դասակարգող մոդելների կառուցում, ստացված մոդելների որակի ստուգում: Գծային դիսկրիմինանտ մոդելներ: Կլաստերային վերլուծության մոդելների օգտագործումը բինարային կանխատեսող մոդելներ կառուցելու համար:

Դասընթացավարի մասին.

Հաբեթ Մադոյանը տնտեսագիտության թեկնածու է (ԵՊՀ, 2007), դասավանդում է Կիրառական վիճակագրություն Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ), աշխատել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնում: Նա նաև վիճակագրական հետազոտություններով զբաղվող «Դեյթամոտուս» ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է: 2012թ. Միսսուրի-Կոլումբիա համալսարանից ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

Գրանցման համար լրացրե՛ք դիմումի ձևը:

Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:

Դիմումների վերջնաժամկետը՝  28-ը սեպտեմբեր, 2015թ., ժամը 10:00:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/491-%C2%ABR-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%83%D5%A1%D5%A9%D5%A5%D5%A9%D5%AB-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings