Rosgosstrakh Armenia  Follow

Փորձնակ IT դեպարտամենտում (տեղեկատվական անվտանգության ուղղությամբ), Rosgosstrakh-Armenia

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Փորձնակ IT դեպարտամենտում /տեղեկատվական անվտանգության ուղղությամբ/

Տևողությունը՝  6 ամսից-1 տարի 

Պարտականություններ

  • Ընկերության տեղեկատվական ռիսկերի նվազմանն ուղղված տեղեկատվական անվտանգության ապահովման քաղաքականության և ռազմավարական ուղղությունների մշակման  գործընթացին մասնակցություն
  • Մասնակցություն տեղեկատվական ռիսկերի բացահայտման և  գնահատման գործընթացներին
  • Բացահայտված ռիսկերի վերացմանը կամ նվազեցմանն ուղղված առաջարկների ներկայացում
  • ՏՏ գործընթացների ուսումնասիրություն և  մասնակցություն իրականացվող  մոնիթորինգին
  • Մասնակցություն տեղեկատվական անվտանգության ապահովմանն ու պահպանմանն ուղղված դասընթացներին, հետագայում նմանատիպ դասընթացների անցկացում
  • Կապի արտաքին աղբյուրների լոգերի ուսումնասիրություն
  • Կրիտիկական համակարգի լոգերի ուսումնասիրություն
  • Տեղեկատվական անվտանգության նոր գործընթացների և տեխնոլոգիաների ներդրման առաջարկների ներկայացում ՝ տեղեկատվական անվտանգության ապահովման ընթացիկ մակարդակի բարելավման նպատակով
  • Մասնակցություն ելքային տեղեկատվության վերահսկողության  գործընթացին
  • Տեղեկատվական անվտանգության գծով պատահարների վերլուծության իրականացում և մասնակցություն համապատասխան ծրագրերի մշակման գործընթացում

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • ISO \ IEC 27001 ստանդարտի վերաբերյալ որոշակի գիտելիքներ
  • Տեղեկատվական անվտանգության ստանդարտների /ISO 27001, ITIL, COBIT/ վերաբերյալ որոշակի գիտելիքներ
  • Համակարգչային հմտություններ`ՏՏ անվտանգության կառավարման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ցանցերի  և համակարգերի ադմինիստրավորման վերաբերյալ գիտելիքների առկայություն
  • Տրամաբանական մտածողություն, ճկունություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Disciplines

IT

Host Countries

Armenia