«ՄԻԱՍԻՆ» Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության մամուլի հաղորդագրություն



Opportunity Cover Image - «ՄԻԱՍԻՆ» Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության մամուլի հաղորդագրություն

«ՄԻԱՍԻՆ» Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը`հանդիսանալով Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող Հասարակական կազմակերպությունների ցանցի (ՀԿՑ) անդամ, միացել է սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հայտարարված հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքի և զբաղվածության մոդելի վերաբերյալ շահերի պաշտպանության և իրազեկության բարձրացմանն ուղղված համապետական քարոզարշավին, որի շրջանակում իրականացնում է «10 հարց» ծրագիրը`Արարատի մարզում:

Այն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ,  «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում:



Publish Date
December 05, 2015




0 Comments