Լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաներ ցուցահանդես
Այսօր AR և VR տեխնոլոգիաների կիրառումը մենք տեսնում ենք բիզնեսում, գիտության և բժշկության ոլորտներում, կրթության և արվեստի, ինչպես նաև զվարճանքի ու խաղերի բնագավառում: Փորձագետները համոզված են, որ 10 տարի հետո այս տեխնոլոգիաների շուկայի ծավալը կհասնի 200 միլիարդ ԱՄՆ դոլարի: Հենց այս տեսանկյունից ելնելով՝ վերլուծաբանները AR-ն ու VR-ը անվանում են «ապագայի» տեխնոլոգիաներ:
Մեր նպատակն է Ձեզ ցուցադրել և ապացուցել, որ «ապագայի» տեխնոլոգիան մեր այսօրվա բիզնեսի և ժամանակակից կենսակերպի անբաժանելի մասն է, առանց որի այլևս հնարավոր չէ պատկերացնել մեր առօրյա կյանքը:
Ուզում եք համոզվե՞լ: Այցելե՛ք մեր ցուցահանդես: Հոկտեմբերի 8-ին և 9-ին | 11:00-18:00 | Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահ: Սիրով կհյուրընկալենք Ձեզ:
Այցելուներին սպասում են բիզնեսի լուծումների, զանազան ոլորտների կիրառական և ժամանցային բովանդակալից ցուցադրություններ: Մեր շոու ցուցասրահը բաժանված է մի քանի թեմատիկ գոտիների, որտեղ մասնագետները Ձեզ կներկայացնեն մեր ընկերության կողմից մշակված նորարարական լուծումները: Ինտերակտիվ գոտիներում Ձեզ կտրամադրվեն աշխարհի առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումները, սաղավարտները, տեսողական ու խաղային բազմապիսի սարքեր, այդ թվում՝ Samsung GearVR, Oculus Rift DK3, HTC Vive ողջ լրակազմը, Merge, IdeaLens, Baofeng Mojing, ARLOOPA Cardboard, Kinect V2 AR և VR լուծումների փորձարկելու և վիրտուալ միջավայրնորում ընկղմվելու համար:
Սիրու՞մ եք խաղալ:
Այս միջոցառումը չպետք է բաց թողնել:
Անցկացման վայրը` Երևան, Աբովյան փող. 16, Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահ:
Մուտքն ԱՆՎՃԱՐ է
0 Comments