Կրթաթոշակային ծրագրի մրցույթ Թայլանդի Ռիջենթս դպրոցի կողմից - Global Connect

Publish Date: Nov 30, 2015

Deadline: Jan 20, 2016

Global Connect կրթաթոշակային ծրագրի մրցույթ «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնի և Թայլանդի Ռիջենթս դպրոցի կողմից 2016-2017

Հրավիրում ենք քեզ մասնակցել Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնի և Թայլանդի Ռիջենթս դպրոցի կողմից կազմակերպված կրթաթոշակային ծրագրին: Ծրագիրը հնարավորություն կտա 14-17 տարեկան դպրոցականներին սովորել միջազգային IGCSE և IB ծրագրերով՝ 20-100% կրթաթոշակով:

Global Connect կրթաթոշակային ծրագրի ՄՐՑՈՒՅԹ «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնի և Թայլանդի Ռիջենթս դպրոցի կողմից 2016-2017 ակադեմիական տարվա համար, որը ֆինանսավորվում է Թայլանդի Ռիջենթս դպրոցի կողմից:
Տվյալ կրթաթոշակները հոգում են Թայլանդի Ռիջենթս դպրոցում 2 կամ 4 տարվա միջազգային բակալավրիատի (International Baccalaureate - IB) որակավորում կամ միջնակարգ կրթություն՝ միջազգային վկայականի (International General Certificate of Secondary Education - IGCSE) ծրագրերով, ուսման և ապրելու վարձի 20%-100%-ը: Ռիջենթս դպրոցի շրջանավարտների մեծամասնությունը ստացել են ուսուցման հրավերներ միջազգային առաջատար կրթական հաստատություններից՝ (օրինակ՝ University of Oxford and Cambridge, UCL , University of Toronto, և այլն):
Կրթաթոշակները տրվում են մրցութային կարգով:

Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
• 14-17 տարեկան աշակերտներ,
• IB որակավորման ծրագրում մասնակցելու համար կարող են դիմել այն դիմորդները, ովքեր ուսանում են տասներկուամյա կրթության համակարգի 10-րդ դասարանում,
• IGCSE ծրագրում մասնակցելու համար կարող են դիմել այն դիմորդները, ովքեր 14-15 տարեկան են և ուսանում են տասներկուամյա կրթության համակարգի 8-րդ դասարանում,
• վարժ տիրապետում են անգլերեն լեզվին,
• վարժ տիրապետում են մաթեմատիկա առարկային,
• ՀՀ քաղաքացի են,
• ներկայացնեն իրենց բարձր առաջադիմությունը հաստատող երաշխավորագրեր ուսումնական հաստատությունից,
• լինեն աշխատասեր, նպատակասլաց, ունենան լայն մտահորիզոն, առաջնորդի ունակություններ և ակտիվորեն մասնակցեն արտադպրոցական միջոցառումներին,
• օլիմպիադայում հաղթած, սպորտով, երաժշտությամբ կամ դերասանությամբ զբաղվող աշակերտների ընդունվելու շանսերը ավելի մեծ են:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  1. Լրացնել Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնի կողմից տրամադրված հայտ-դիմումը
  2. Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոն ներկայացնել դիմորդի և դիմորդի ծնողների անձնագրի պատճենները և մեկ 3 x 4 չափսի լուսանկար (Երևանից դուրս բնակվող դիմորդները կարող են տվյալները ուղարկել էլեկտրոնային տարբերակով info@gb.am էլեկտրոնային հասցեին):
  3. Լրացնել կցված՝ Ռիջենթս դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ-դիմումը:
  4. Առաջադիմության մասին տեղեկանք դպրոցից՝ դիմորդի վերջին տարվա գնահատականներով (թարգմանված փաստաթուղթըպետք է ներառի թարգմանության ամսաթիվը, թարգմանչի անունը, և լինի կնքված դպրոցի կնիքով)
  5. Վճարել քննության մասնակցության և ընդունելության համար նախատեսված գումարը
  6. Արտադասարանական ակտիվության վկայականներ (սպորտ, երաժշտություն,պար, օլիմպիադաներ և այլն)

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է Հունվարի 20-ը

Քննության առաջին փուլում մասնակիցները կհանձնեն անգլերենի և մաթեմատիկայի (անգլերեն լեզվով) քննություն:

Երկրորդ փուլ անցնելու դեպքում՝ մասնակիցների հետ հարցազրույց կանցկացնի Ռիջենթս դպրոցի հիմնադիրը:

Հարցերի և այլ մանրամասների դեպքում խնդրում ենք զանգահարել 011 9999 11 կամ 077 45 33 53 հեռախոսահամարներով, կամ այցելել Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոն Սայաթ-Նովա 29/1 հասցեով:

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Thailand