KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

Կամավորների հայտագրում - «Երկուսով աշխատանքի համար» ծրագիր, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Publish Date: Sep 27, 2018

Deadline: Oct 15, 2018

«Երկուսով աշխատանքի համար» ծրագիր

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում իրականացնում է կամավորների հայտագրում:   

Ծրագրի նպատակն է կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող մասնակիցներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:

Ծրագրի շրջանակներում կամավորներն աշխատում են երիտասարդների հետ՝ աջակցելով նրանց աշխատանք որոնելու և գտնելու հարցում:

Այդ նպատակին հասնելու համար կամավորները մասնակցում են «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից կազմակերպվող զբաղվածության ոլորտի վերաբերյալ վերապատրաստումներին եւ իրականացնում են հետեւյալ քայլերը՝

  • Աշխատանք գտնելու համար անհրաժեշտ գործողությունների պլանի մշակում մասնակցի հետ համատեղ,
  • Աջակցություն մասնակցին պլանավորված գործողությունների իրականացման հարցում (օրինակ՝աջակցություն ինքնակենսագրականը պատրաստելու, համապատասխան կայքերում թափուր հաստիքներ որոնելու, թափուր հաստիքներին դիմելու եւ այլ հարցերում),
  • Իրականացված աշխատանքի արդյունքների գնահատում, անհրաժեշտ տեղեկությունների եւ հաշվետվությունների ներկայացում ծրագրի թիմին:

Ծրագրի կամավորներ կարող են դառնալ բոլոր այն անձիք, ովքեր՝

  • ունեն այլ մարդկանց օգնելու մեծ ցանկություն,
  • ունեն աշխատանքային փորձ առնվազն 1 աշխատավայրում,
  • տիրապետում են հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների,
  • տիրապետում են համակարգչային բազային հմտությունների (MS office, Internet, E-mail),
  • ունեն տվյալ աշխատանքին շաբաթական առնվազն 4 ժամ տրամադրելու հնարավորություն և ցանկություն (2018թ.-ի նոյեմբեր 1-ից մինչև 2019թ.-ի հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում),
  • կարող են մասնակցել ծրագրի կամավորների համար նախատեսված դասընթացին 2018թ.-ի նոյեմբերի 2, 3, 4-ին Գյումրի քաղաքում:
  • պատասխանատու են, հաղորդակցվող, ճկուն, արագ կողմնորշվող և նախաձեռնող:

Ծրագրի տեւողությունը 8 ամիս է:

Դիմելու համար սեղմեք այստեղ: Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հոկտեմբեր 15:

Կամավորների ընտրությունը կատարվում է  մրցութային հիմքով, երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Apply to this Opportunity

Apply

Similar Opportunities


Eligible Countries

Armenia